Պավել Մայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պավել Մայիլյան
Ծնվել էհունիսի 22, 1954(1954-06-22) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀյուսիսային պետական բժշկական համալսարան (1977)
Մասնագիտությունբժիշկ և ատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1999)

Պավել Դանիելի Մայիլյան (հունիսի 22, 1954(1954-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, օրթոդոնտ-ստոմատոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Մայիլյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 22-ին Երևան քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Արխանգելսկի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը։ 1977-1979 թվականներին աշխատել է ՌԴ Վոլոգդայի մարզում։ 1979-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Մանկական ստոմատոլոգիայի կենտրոնական պոլիկլինիկայի բաժանմունքի վարիչ, 1988-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս։ 1997 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1997 թվականին ստացել է դիպլոմ՝ բժշկության ոլորտում Հայաստանում առաջին գիտական հայտնագործության համար։ 1999 թվականին ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում Եվրոպական համալսարանում։ 2000 թվականի փետրվարին դարձել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ։ 2000 թվականի ապրիլին ստացել է Եվրոպական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[1]։

Աշխատանքները վերաբերում են ատամնածնոտային անոմալիաների բուժման հարցերին, բացահայտել է կարգավորվող ուժային գործոնների ազդեցությամբ ծնոտների ոսկրերի աճը, մշակել ատամների բուժմանհիմնակմախքային-զսպանակային ապարատներ (1997-1998), գանգի հիմի նկատմամբ ցվերին ատամնաշարի կամ ծնոտի ինտենսիվ ձգման եղանակ (1998-1999): Նոր ուղղության հեղինակ է, որը հնարավորություն է տալիս ընդլայնել օրթոդոնտիկ բուժման արդյունավետությունն ու սահմանները[1]։

Հրատարակել է ավելի քան 110 գիտական աշխատանքներ, այդ թվում` 2 մենագրություն, 29 գյուտ՝ արտոնագրված ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Հնդկաստանում[2][3]։

Անդամակցություն, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ արտասահմանյան անդամ (2000)
  • Եվրոպական համալսարանի պատվավոր դոկտոր (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 29։
  2. «Մայիլյան Պավել Դանիելի». http://kamar.am/am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Authors - www.orthodont.am». orthodont.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.