Jump to content

Պավել Աղաջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պավել Աղաջանով (Աղաջանյան), արցախցի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ և Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ԽՍՀՄ Լենինյան և պետական մրցանակների դափներկիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշեցի Պավել Արտեմի Աղաջանով ծնվել է 1923 թվականի մայիսի 21-ին։ Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը Բաքվում, ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ռազմա-օդային ինժեներական ակադեմիան, որը նույնպես գերազանց ավարտել է 1944 թվականին և ուղարկվել ռազմաճակատ` 4-րդ օդային բանակը[2]։ 26 տարեկանում նա դարձել է տեխնիկական գիտությունների թեկնածու։ 1971 թվականին եղել է ՄՖԻ բարձր համակարգերի ամբիոնի վարիչ։ 1960-1991թթ. աշխատել է որպես ՄԱԻ թռչող ապարատների ռադիոկառավարման ամբիոնի պրոֆեսոր[3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Աղաջանովն իր գիտական գործունեությունն սկսվել է դետեկտորային ու պարզունակ ռադիոընդունիչներից։ Դրանք նա սկսել է հավաքել դեռևս դեռևս դպրոցական տարիներին` օգտվելով սխեմաներից։ Այնուհետև նա առաջարկել է ռադիոլոկացիոն համակարգերի ճշգրտության բարձրացման մեթոդներ, որոնք արժանացել են հեղինակային վկայագրի և լայն կիրառում գտել տեխնիկայի մեջ։ Այդ նյութը դարձել է Պ.Աղաջանովի թեկնածուական ատենախոսության թեման, որը բարձր է գնահատվել աշխարհահռչակ գիտնականներ, ակադեմիկոսներ Վ.Տրպեզնիկովի և Յու.Կոբզարևի կողմից[2]։ Հայրենական մեծ պատերազմից հետո Պավել Աղաջանովը դարձել է ԽՍՀՄ Հրետանային գիտությունների ակադեմիայի գիտա-հետազոտական ինստիտուտի գիտաշխատող։ Նա մեծ ավանդ ունի Յարի հրթիռակայանում և Բայկանուրի տիեզերակայանում չափիչ-միջոցների, այնուհետև` տիեզերական կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գործում։ Հրթիռաշինության և տիեզերագիտության համար այդ կարևոր աշխատանքով զբաղվում էր հրետանիային գիտությունների ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտը, որն էլ ձեռնամուխ եղավ կառավարման-չափիչ համալիրի ստեղծման գիտահետազոտական թեմայի կենսագործմանը։

Այլ հիմնահարցերի հետ մեկտեղ, Պավել Աղաջանովի բաժինը մշակել է տիեզերակայանում, միջմայրցամաքային բալիստիկ Ս.Կորոլյովի Ռ-7 հրթիռի ակտիվ հատվածի ուղու ներքո մի քանի տեղերում տեղակայելու համար նախատեսված ռադիոտեխնիկական չափիչ համալիրի նախագիծը։

  1. ՎԵՐԱՀՂՈՒՄ Պավել Աղաջանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պավել Աղաջանով (Աղաջանյան) Արտեմի
  2. 2,0 2,1 Հարությունյան Վ., Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, Էջմիածին, 2000, էջ 12-13
  3. Աղաջանով Պավել Արտեմի