Պապ թեստ
Պապ թեստ (նաև՝ պապ քսուկ, պապ քսուք, Պապանիկոլաուի թեստ), գինեկոլոգիայի մեջ օգտագործվող հետազոտման թեստ, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի (ectocervix) նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար։ Էական փոփոխությունները կարելի է բուժել, այդպիսով կանխելով արգանդի վզիկի քաղցկեղը։ Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշտ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ Հետանցքային պապ քսուկը այս թեստի մեթոդի հարմարեցումն է հետանցքային քաղցկեղների հետազոտման և հայտնաբերման համար։
Պապ քսուկի ժամանակ գործիքով արգանդի վզիկից բջիջներ են վերցվում, որոնք աննորմալությունների համար ստուգվում են մանրադիտակի տակ։ Թեստի նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություններ (պարանոցային էպիթելային նորագոյացություններ (cervical intraepithelial neoplasia) կամ պարանոցային դիսպլազիա), որոնք սովորաբար առաջանում են սեռական ճանապարհով փոխանցված մարդու պապիլոմավիրուսներից։ Թեստը շարունակում է մնալ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և այլ հայտնաբերման արդյունավետ և տարածված մեթոդ։
Ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտման ուղեցույցները երկրից երկիր տարբեր են լինում։ Սովորաբար, հետազոտումը սկսում է 20-ից 25 տարեկան կանանց մոտ և շարունակվում մինչ 50 կամ 60 տարեկան[1]։
Կանայք պիտի իրենց առաջին սեռական հարաբերությունից մի քանի տարի հետո սկսեն հետազոտումը։ Կանանց մեծ մասը սեռականորեն ակտիվանալուց ոչ շատ ուշ ձեռք են բերում մարդու պապիլոմավիրուսը[2]։ Միջին տվյալներով մեկ, իսկ նույնիսկ մինչ չորս տարի կարող է տևել, որ կնոջ պաշտպանական համակարգը արձագանքի նախնական վարակին։ Այս ընթացքում թեստավորումը կարող է ցույց տալ այդ պաշտպանական ռեակցիան որպես մեղմ աննորմալություններ, որոնք սովորաբար արգանդի վզիկի քաղցկեղի նշան չեն, սակայն կարող են կնոջը ստիպել ավելի թեստեր անցկացնելու և հավանաբար բուժվելու։ Արգանդի վզիկի քաղցկեղը որոշ ժամանակի տևողությամբ է զարգանում, և այդ պատճառով թեստը մի քանի տարի հետաձգելը պոտենցիալ նախաքաղցկեղային վերքի անհայտ մնալու փոքր ռիսկ է ներկայացնում։ Օրինակ՝ 25 տարեկանից ցածր կանանց հետազոտումը 30 տարեկանից ցածր կանանց քաղցկեղի տոկոսները չի նվազեցնում[3]։
Քիչ օգուտ կա կամ օգուտ չկա հետազոտել այն կանանց, ովքեր սեռական շփում չեն ունեցել։ Մարդու պապիլոմավիրուսը կարող է նաև փոխանցվել կանանց միջև սեռական հարաբերության միջոցով, և այդ պատճառով այն կանայք, որ միայն ուրիշ կանաց հետ և սեռական հարաբերություն ունեցել պետք է նաև հետազոտվեն, դրանով հանդերձ, որ իրենք ավելի արգանդի վզիկի քաղցկեղի ավելի ցածր ռիսկ ունեն[4]։
Հետազոտման հաճախականության ուղեցույցներ նախկինում աննորմալ քսուկ չունեցողներին սովորաբար երեքից հինգ տարի պարբերականությամբ են առաջարկում հետազոտվել[5][6]։ Ավելի հին առաջարկություններ առաջարկում էին ամեն մեկ կամ երկու տարի հետազոտվել[2], սակայն ընդունում են, որ կանանց մեծ մասը կարող է ավելի քիչ հաճախականությամբ հետազոտվել։ Անգլիայում 50-ից ցածր կանանց առաջարկվում է հետազոտվել ամեն երեք տարի, իսկ 50-ից բարձր կանանց՝ ամեն 5 տարին մեկ։
Հետազոտումները դադարելու ուղեցույցները տարբերվում են։ Նախկինում բացասական հետազոտումներ ունեցած 60-ից բարձր կանանց ստուգման երևի մեծ օգուտ չկա[7]։ Բարորակ հիվանդության պատճառով կատարած ամբողջական արգանդազերծումից հետո հետազոտման շարունակման կարիք չկա։
Պապ քսուկը դեռ առաջարկվում է ՄՊՎ պատվաստում ստացածներին[6], քանզի պատվաստումները բոլոր արգանդի վզիկի քաղցկեղ պատճառող ՄՊՎ-ների դեմ չեն։ Նաև, մարդու պապիլոմավիրուսի ձեռքբերումից հետո պատվաստվելը դրա դեմ չի օգնում։
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում ամեն տարի 500,000 կնոջ մոտ ախտորշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 5,000 հոգի մահանում են դրանից։
Ըստ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կնախտաբանության բաժնի վարիչ Մարինե Ոսկանյանի, նույնիսկ մեկ անգամ կյանքում հանձնելով պապ թեստը՝ կինը իր արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնում է 45%-ով, իսկ 9 պարբերական անգամ հանձնելով այն, հավանականությունը նվազեցնում 99%-ով[8]։ Ըստ այլ տվյալների, բնակչության մակարդակով յուրաքանչյուր 3-5 տարի անցկացվող բջջաբանական հետազոտումը կարող է արգանդի պարանոցի քաղցկեղի հավանականությունը նվազեցնել 80%-ով[6]։
Պապ թեստի միջոցով քաղցկեղի կանխումը կարող է ձախողվել տարբեր պատճառներով, ինչպիսիք են ոչ կանոնավոր հետազոտումը, աննորմալ արդյունքների պատշաճ հետևողականության պակասը և նմուշառման և մեկնաբանման սխալներ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ստրանդեր Բ (2009). «Ի՞նչ տարիքում պետք է դադարի պարանոցային հետազոտումը։ (At what age should cervical screening stop?)». Brit Med J. 338: 1022–23. doi:10.1136/bmj.b809.
- ↑ 2,0 2,1 American Cancer Society. (2010). Detailed Guide: Cervical Cancer. Can Cervical Cancer Be Prevented? Արխիվացված 2010-05-15 Wayback Machine
- ↑ Sasieni, P; Castanon, A; Cuzick, J; Snow, J; (2009). «Effectiveness of Cervical Screening with Age: Population based Case-Control Study of Prospectively Recorded Data». BMJ. 339: 2968–2974.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Marrazzo, JM; և այլք: (2001). «Papanicolaou Test Screening and Prevalence of Genital Human Papillomavirus Among Women who have Sex with Women». American Journal of Public Health. 91 (6): 947–952. doi:10.2105/AJPH.91.6.947. PMC 1446473. PMID 11392939.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն) - ↑ U.S. Preventive Services Task Force (2003). «Screening for Cervical Cancer: Recommendations and Rationale. AHRQ Publication No. 03-515A». Rockville, MD.: Agency for Healthcare Research and Quality. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է հունիսի 5, 2010.-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Մ. Արբին և այլ։ (2010). «Արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտման եվրոպական ուղեցույց։ Երկրորդ հրատարակություն (անգլերեն)». Annals of Oncology. 21 (3): 448–458. doi:10.1093/annonc/mdp471. PMC 2826099. PMID 20176693.
- ↑ Saiseni P, Adams J, Cuzick J (2003). «Benefit of cervical screening at different ages: evidence from the UK audit of screening histories». Br J Cancer. 89 (1): 88–93. doi:10.1038/sj.bjc.6600974. PMC 2394236. PMID 12838306.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Աշխարհում ամեն տարի 500 հազար կին հիվանդանում է արգանդի պարանոցի քաղցկեղով
- ↑ ԴիՄեյ Մ. (2007). Բջջաախտաբանության գործնական սկզբունքները։ Վերանայած հրատարակություն։ (անգլերեն՝ Practical principles of cytopathology. Revised edition.). Չիկագո, Իլինոյս: American Society for Clinical Pathology Press. ISBN 978-0-89189-549-7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապ թեստ» հոդվածին։ |
|