Պաչակուտեկ Յուպանկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաչակուտեկ Յուպանկի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գերիշխան
Ծննդյան օր մոտ 1391
Ծննդավայր Կուսկո
Վախճանի օր մոտ 1471
Վախճանի վայր Կուսկո
Հայր Wiracocha Inca?
Զավակներ Amaru Topa Inca? և Túpac Inca Yupanqui?

Պաչակուտեկ (Պաչակուտի) Յուպանկի (կեչուա՝ Pachakutiq Yupanki, իսպ.՝ Pachacútec (Pachacúti) Yupanqui, մոտ 1391, Կուսկո - մոտ 1471, Կուսկո), Ինկերի կայսրության 9-րդ կառավարիչը, կառավարել է 1438-1471 թվականներին[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաչակուտեկ Յուպանկիի կառավարումը սկսվել է չանկա ազգի դեմ տարած հաղթանակից հետո։ Չանկան, որն իր հերթին ագրեսիվ տերություն էր, ինկերի համար լուրջ վտանգ էր ներկայացնում։ 1438 թվականին շուրջ 40 հազարանոց զորքով նրանք կարողացան պաշարել ինկերի մայրաքաղաք Կուսկոն։ Պաչակուտեկ Յուպանկիի զառամյալ հայրը՝ Վիրակոչա Ինկան, իր Ուրկո Ժառանգի հետ թաքնվել էր Կալկա ամրոցում։ Պաչակուտեկն իր ձեռքը վերցրեց ինկերի զորքերի ղեկավարումը, դաշնակիցների օգնությամբ պաշարումից ազատագրեց Կուսկոն և ոչնչացրեց Չանկայի հիմնական ուժերը։ Այս իրադարձությունը ինկերի ավանդության մեջ սկզբնավորեց նոր դարաշրջան՝ այսպես կոչված «Աշխարհի փոփոխությունը» (պաչակուտներ)։ Անպարտելի զորահրամանատարը, ում մինչ այդ կոչում էին Վանար Յուպանկի, դարձավ կայսրության գլխավոր կառավարիչը և ստացավ իր մականունը, որը նշանակում է «աշխարհը փոխողը»[2]։

Պաչակուտեկ Յուպանկիի հուշարձանը Պերուում

1460 թվականին Պաչակուտեկի եղբայրը՝ Կապակ Յուպանկին, երկար մարտերից հետո Խունին շրջանի ուանկա ազգին կարողացավ ենթարկեցնել իրեն։ Սակայն դեպի Ուանուկո անհաջող արշավից հետո, որի ժամանակ ինկերի բանակում չանկայի շատ մարտիկներ դասալիք դարձան, Պաչակուտեկը կարգադրեց մահապատժի ենթարկել իր եղբորը Կուսկոյում։

Պաչակուտեկը Ինկերի կայսրությունը ընդարձակել է կենտրոնական Անդերից՝ Տիտիկակա լճից մինչև Խունին։ Նա աջակցել է ենթակառուցվածքների զարգացմանը և ամրապնդել տնտեսությունը՝ ներդնելով գյուղատնտեսական նոր տեխնիկա։ Նրա ժամանակներից սկսած՝ կա հստակ պատմական ժամանակագրություն, ներառյալ՝ հաջորդ կառավարիչների ծննդյան և մահվան հստակ տարեթվերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաչակուտեկի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Կնոջ անունը Մամա Անահուարքի կամ Քույա Անավարկի էր։ Ուներ երեք որդի՝ Թուփաք Այար Մանկո, Ապու Պաուչար և Թուփաք Ինկա Յուպանակի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rowe, John, 1990. "Machu Picchu a la luz de documentos de siglo XVI". Historia 16 (1): 139–154, Lima.
  2. Cameron, Ian (1990). Kingdom of the Sun God: a history of the Andes and their people. New York: Facts on File. էջ 58. ISBN 0-8160-2581-9.
  3. de Gamboa, P.S., 2015, History of the Incas, Lexington, 9781463688653

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Купрієнко С.А. Суспільно-господарський устрій імперії інків Тавантінсуйу : автореф. дис. на здобуття наук. ступеня канд. істор. наук : 07.00.02. / Купрієнко Сергій Анатолійович ; КНУ імені Тараса Шевченка. — К.: ЛОГОС, 2013. — 20 с.
  • Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3.
  • Пачакути Йамки Салькамайва, Куприенко С.А. Доклад о древностях этого королевства Перу / пер. С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 151 с. — ISBN 978-617-7085-09-5.
  • Талах В.Н., Куприенко С.А. Америка первоначальная. Источники по истории майя, науа (астеков) и инков / Ред. В. Н. Талах, С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 370 с. — ISBN 978-617-7085-00-2.
  • Куприенко C. А., Ракуц Н. В. К вопросу о реформировании культа и храмового хозяйства в инкской империи (Перу, XV в.) (рус.) // Латинская Америка : журнал. — М., 2013. — Вып. 4. — С. 72-82. — ISSN 0044-748X.
  • Тюрин Е.А., Зубарев В.Г., Бутовский А.Ю., «История древней Центральной и Южной Америки»
Նախորդող՝
Վիրակոչա Ինկա
Սապա Ինկա
Կուսկոյի թագավորության և Ինկերի կայսրության ղեկավար

1438-1471
Հաջորդող՝
Թուփաք Ինկա Յուպանակի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաչակուտեկ Յուպանկի» հոդվածին։