Պաոլա Օլիվեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլա Օլիվեյրա
Հասակը1.69
Ծնվել էապրիլի 14, 1982(1982-04-14)[1][2] (42 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո
ԿրթությունUniversidade Cruzeiro do Sul?[3][4]
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2004 — ներկա
Պարգևներ և մրցանակներ

Պաոլա Օլիվեյրա (պորտ.՝ Caroline Paola Oliveira da Silva, ապրիլի 14, 1982(1982-04-14)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա[2]), բրազիլացի դերասանուհի, մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաոլան ծնվել է ոստիկանի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Մինչ դերասանուհի դառնալը, սովորել է ֆիզիոթերապևտների քոլեջում։ 17 տարեկանում նա սկսում է նկարահանվել գովազդներում, հեռուստատեսությունում և ամսագրերում։ Որպեսզի լինի ավելի բնական և հավաստի, ընդունվում է դերասանական կուրսերի դպրոց։ Նրա առաջին գործը լինում է ՛՛Մետամորֆոզներ՛՛ նովելի երկրորդ մասում խաղացած դերը։ Ռեդե Գլոբոյում նրա առաջին դերը ՛՛Բելիսիմա՛՛ սերիալում կերտած երազկոտ Ջովաննայի դերն էր։ Իսկ ահա ՛՛Մարգարեն՛՛ սերիալում նրան է վստահվում գլխավոր դերակատարուհու՝ Սոնյայի դերը։ 2009 թվականին Պաոլան ներկայացնում է Ռիո-Գրանդեյի սամբայի դպրոցը Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի ժամանակ։ Հետո նրան առաջարկում են ՛՛Արագուայա՛՛ սերիալի գլխավոր դերը, սակայն նա հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ իրեն անհրաժեշտ է հանգիստ։ 2010 թ. Պաոլան գլխավորում էր 5 դերասանուհիներից կազմված ցուցակը, ովքեր հանրության մոտ ավելի պահանջված ու ճանաչված էին այդ ժամանակ։ Հետզհետե կատարում է գլխավոր դերեր Գլոբոյի այլ սերիալներում, որոնցից մի քանիսը ցուցադրվել են նաև Հայաստանում։

Հեռուստանովելների ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]