Պայթուցիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայթուցիչներ, մեխանիզմներ, որոնք նախատեսված են թիրախին հանդիպելիս, թիրախի շրջակայքում կամ թռիչքի հետագծի պահանջվող կետում ռազմամթերքի (արկ, ական, ռումբ ևն) լիցքին սկզբնական պայթյունային իմպուլս հաղորդելու համար։ Պատիճբոցավառիչի բոցավառման դեպքում պատիճդետոնաաորը պայթում է, որն իր հերթին առաջ է բերում դետոնատորի և պայթուցիկ լիցքի պայթյուն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումբերի և հրետանային արկերի պայթուցիչները լինում են՝

  • հարվածային (ըստ ռազմամթերքին միանալու տեղամասի՝ գլխամասային, հատակային և կողային, գործում են թիրախին հարվածելոլ ժամանակ),
  • դիստանցիոն (սկսում են գործել արկի թռիչքի ընթացքում՝ որոշ հեռավորություն անցնելուց հետո կամ կրակոցից որոշ ժամանակ անց)
  • ոչ հպումային (Դիոլոկացիոն, ինֆրակարմիր, օպտիկական ևն, որոնք սկսում են գործել թիրախից օպտիմալ հեռավորության վրա)։

Հարվածային պայթուցիչները կարող են լինել՝

  • ակնթարթային (արկի պայթյունը առաջացնում են հարվածից 0,001 վայրկյան անց և ավելի շուտ)
  • դանդաղեցված (գործում են արկի թիրախին հարվածելուց 0,03-0,05 վայրկյան անց) գործողության։ Տարբերում են ապահովիչ տիպի (պատիճդետոնատորն անջատ է դետոնատորից) և կիսաապահովիչ տիպի (պատիճ բոցավառիչը անջատ է պաաիճ դետոնատորից) պայթուցիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 108
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթուցիչներ» հոդվածին։