ՊԵԳԻԴԱ
ՊԵԳԻԴԱ Patriotische Europäer gegen die Islamisierung des Abendlandes | |
---|---|
Տեսակ | քաղաքական շարժում |
Գաղափարախոսություն | Իսլամաֆոբիա, opposition to immigration?, German nationalism? և Աջաթևյան պոպուլիզմ |
Հիմնադիր | Լուտց Բախման |
Ղեկավար | Lutz Bachmann? |
Ղեկավար կենտրոն | Դրեզդեն, Գերմանիա |
Գործունեության տարածք | Գերմանիա |
Ստեղծման տարեթիվ | 2014, հոկտեմբերի 20 |
Գործողություններ | Հակաիսլամիստական ցույցեր |
PEGIDA Վիքիպահեստում |
ՊԵԳԻԴԱ, Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամականացման (գերմ. Patriotische Europäer gegen die Islamisierung des Abendlandes, PEGIDA), Դրեզդենում ստեղծված քաղաքական շարժում։ 2014 թ.-ի հոկտեմբերից բողոքի ակցիաներ է կազմակերպում Եվրոպայի իսլամականացման դեմ։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեգիդա շարժումը հիմնադրվել է Դրեզդենում և 2014 թ. հոկտեմբերից բողոքի ցույցեր է կազմակերպում, որպեսզի դրանով ազդի Գերմանիայի կառավարության միգրացիոն քաղաքականության վրա։ Չնայած ՊԵԳԻԴԱ-ին մեղադրում են աջ ծայրահեղականության համար՝ կառույցի հիմնական մասը կազմված է միջին դասի ներկայացուցիչներից, հասարակ աշխատավորներից եւ գերմանացի բյուրգերներից։
Գաղափարախոսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ.-ի դեկտեմբերին ՊԵԳԻԴԱ-ն հրապարակեց իր մանիֆեստը, որում շարժումն իր գործունեության հիմնական նպատակն էր համարում Գերմանիայի քրիստոնեական մշակույթի պաշտպանությունը. բացի այդ, կոչ էր արվում հանդուրժողականություն ցուցաբերել չափավոր մուսուլմանների նկատմամբ։ Հրապարակված մանիֆեստում իսլամիզմը որակվում է որպես կնատյաց և կոպիտ գաղափարախոսություն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՊԵԳԻԴԱ» հոդվածին։ |
|