Jump to content

Չորս մեծագույն հայտնագործություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թղթի պատրաստումն ըստ Ցայ Լունյուի

Չինական չորս մեծագույն հայտագործություններ, այդպես է որակել չինական գիտության նշանավոր ուսումնասիրող Ժոզեֆ Նիդեմն իր համանուն գրքում Միջնադարում չինացիների կողմից հայտագործած կողմնացույցը, վառոդը, թուղթը և գրատպությունը։

  • Ցերեկվա ժամերին լույսի կողմերի որոշման մագնիսական հարմարանք։ Կատարելագործված կողմնացույցը խելամտորեն նկարագրված է Շեն Կոյի աշխատությունում, որը թվագրված է 1088 թվականին։
  • «Ու-ցզին ցզուն-յաո»(1044) պատերազմական տրակտատում նկարագրված են 27-ից 50 տոկոս սելիտրայի պարունակությամբ վառոդի պատրաստման տարբեր եղանակներ։ Խուբիլայի ժամանակներում (1260—1294) Յանչժոուում ռազմամթերքի պահեստի պայթյունը խլեց հարյուր պահակների կյանք։ Արդեն այդ ժամանակվանից չինացիները օգտագործում էին պողպատե նռնակներ՝ լցված վառոդով։
  • Թղթի հայտագործությունը վերագրվում է Ցայ Լունյուին՝ Հան դինաստիայի պալատական աստիճանավորին, ով մոտ 105 թվականին մետաքսաթելիկներից և կանեփաթելի արտադրության թափոններից պատրաստեց թղթի թերթ։ Ինչպես նաև, հնագետները Դունհուան քաղաքի արվարձաններում գտան թղթերի մասունքներ, որոնք վերաբերում եմ մ․թ․ա․ 8 թվականին։ Սկզբնական շրջանում չինական թուղթն օգտագործվում էր փաթեթավորման համար, Եռաթագավորության դարաշրջանում այն սկսեցին օգտագործել գրության համար, Թան դինաստիայի ժամանակ հայտնվեց զուգարանի թուղթը և իսկ թեյի փաթեթավորման համար թղթե տոպրակները, իսկ Սուն կայսրության օրոք՝ թղթադրամները։
  • Փայտյա փորագրության տպագրության տեխնիկան Չինաստանում հայտնի էր IX դարից, կտորի վրա պատկերների տպագրությունը՝ III դարից։ Ըստ Շեն Կոյի հաղորդագրության, գրատպության սկիզբը դրել է սովորական արհեստավոր Բի Շենը (990—1051), ով ներմուծեց կավից թրծված ձեռքի մեքենագրություն գործածումը։ Վան Չժենը (մհց․ 1333 թ․) տեքստի տպագրության համար օգտագործում էր փայտյա տախտակներ, իսկ Հուա Սույը՝ հորինեց մետաղյա շարժական լիտերներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Physics and Physical Technology, Part 1, Physics. Taipei: Caves Books, Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 7, Military Technology; the Gunpowder Epic. Taipei: Caves Books Ltd.
  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 5, Chemistry and Chemical Technology, Part 1, Paper and Printing. Taipei: Caves Books Ltd.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]