Չժանգոտող պողպատ
Արտաքին տեսք
Չժանգոտող պողպատ է համարվում ըստ զանգվածի նվազագույնը 10.5% քրոմի պարունակություն ունեցեղ պողպատը[1]։ Ածխածնային պողպատից չժանգոտող պողպատը տարբերվում է նրանով, որ պարունակում է քրոմ։ Օդի հետ շփվելու ժամանակ սովորական պողպատի մակերևույթին առաջանում է երկաթի օքսիդի կեղև, որն աստիճանաբար վերածվում է ժանգի և քայքայում է այն։ Չժանգոտող պողպատում պարունակող քրոմը նրա մակերևույթին ստեղծում է դրսի ազդեցությունից պաշտպանող քրոմի օքսիդի բարակ թաղանթ։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետության մեջ կիրառվում է պրակտիկ և էսթետիկ նկատառումներով։ Որպես այդպիսի կիրառության հայտնի օրինակ կարող է ծառայել Քրայսլեր բիլդինգ երկնաքերի տանիքը (նկարում)։ Ամբողջապես չժանգոտող պողպատե թերթերով է պատված Բիլբաոյում կառուցված Գուգենհայմի թանգարանի շենքը։
- Չժանգոտող պողպատից պատրաստված հայտնի քանդակներից են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գտնվող Սիբելիուսի հուշարձանը, Բրյուսելում գտնվող Ատոմիումը։
- Կիրառվում է մեքենաները, օդանավերը, գնացքները պատող ծածկույթներ ստանալու համար։
- Ոսկերչության մեջ կիրառություն ունի չժանգոտող պողպատից և 12% նիկելից ստացվող Վալադիում համաձուլվածքը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Stainless Steel Family» (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «What is Valadium?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժանգոտող պողպատ» հոդվածին։ |
|