Չեկիստի տուն (Նիժնի Նովգորոդ)
Տեսակ | կառույց և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նիժնի Նովգորոդ |
Ճարտարապետական ոճ | Կոնստրուկտիվիզմ |
Հիմնադրված է | 1929 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Չեկիստի տուն (ռուս.՝ Дом-коммуна «Дом чекиста»), կառույց Նիժնի Նովգորոդում։ Գտնվում է Մալայա Պոկրովսկայա փողոցի 16 հասցեում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1932 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Տյուպիկովի նախագծով կոնստրուկտիվիզմ ոճով։ Սկզբում շենքը գործել է որպես կոմունալ տուն, այսինքն ունեցել է ինչպես բնակելի, այնպես էլ հանրային տարածքներ`ակումբ, պարի, թատրոնի և սպորտային դահլիճներ։
1950-ական թվականների կեսերին բնակելի մասը հանձնվել է վարչական տարածքին։ Կառույցում տեղակայվել է Դերժինսկու անվան մշակույթի պալատը, ապա՝ մշակույթի տունը։ 1982 թվականից շենքն ունի պատմության և ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ։ 1990-ական թվականներին շենքը խարխլվել է, Մշակույթի տունը փակվել է և գրեթե լքվել։
2011 թվականին շենքը դաշնային սեփականությունից վաճառվել է «Կոմպլեքս-Ստրոյ» ՍՊԸ-ին։ Նոր սեփականատերը նախատեսել է վերակառուցել շենքը և այն դարձնել միջազգային դասի հյուրանոց։ Ինժեներա- երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ շենքի հիմքերը դարձել են անպետք, և այն կարող է փլուզվել, ինչը բարդացնում է վերականգնումը[2]:
2013 թվականի գարնանը շենքը պարիսպապատվել է վերականգնման համար[3], որը 2016 թվականին դեռևս չի սկսվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լուսանկարը՝ 1985 թ.
-
Շենքի տեսքը բակի կողմից, 2010 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Дворец культуры им. Ф.Э. Дзержинского («Дом чекиста») | Нижний Новгород 800+». nn800.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
- ↑ [https://web.archive.org/web/20111219001515/http://www.aif-nn.ru/society/article/43940 Արխիվացված 2011-12-19 Wayback Machine Что мешает возродить «Дом чекиста» | ОБЩЕСТВО - Аргументы и Факты Нижний Новгород]
- ↑ Стали известны сроки реконструкции нижегородского «Дома чекиста» - Илья Поносов- Российская газета