Չեկիստի տուն (Նիժնի Նովգորոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեկիստի տուն
Տեսակկառույց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Հիմնադրված է1929
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Չեկիստի տուն (ռուս.՝ Дом-коммуна «Дом чекиста»), կառույց Նիժնի Նովգորոդում։ Գտնվում է Մալայա Պոկրովսկայա փողոցի 16 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1932 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Տյուպիկովի նախագծով կոնստրուկտիվիզմ ոճով։ Սկզբում շենքը գործել է որպես կոմունալ տուն, այսինքն ունեցել է ինչպես բնակելի, այնպես էլ հանրային տարածքներ`ակումբ, պարի, թատրոնի և սպորտային դահլիճներ։

1950-ական թվականների կեսերին բնակելի մասը հանձնվել է վարչական տարածքին։ Կառույցում տեղակայվել է Դերժինսկու անվան մշակույթի պալատը, ապա՝ մշակույթի տունը։ 1982 թվականից շենքն ունի պատմության և ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ։ 1990-ական թվականներին շենքը խարխլվել է, Մշակույթի տունը փակվել է և գրեթե լքվել։

2011 թվականին շենքը դաշնային սեփականությունից վաճառվել է «Կոմպլեքս-Ստրոյ» ՍՊԸ-ին։ Նոր սեփականատերը նախատեսել է վերակառուցել շենքը և այն դարձնել միջազգային դասի հյուրանոց։ Ինժեներա- երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ շենքի հիմքերը դարձել են անպետք, և այն կարող է փլուզվել, ինչը բարդացնում է վերականգնումը[2]:

2013 թվականի գարնանը շենքը պարիսպապատվել է վերականգնման համար[3], որը 2016 թվականին դեռևս չի սկսվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дворец культуры им. Ф.Э. Дзержинского («Дом чекиста») | Нижний Новгород 800+». nn800.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  2. [https://web.archive.org/web/20111219001515/http://www.aif-nn.ru/society/article/43940 Արխիվացված 2011-12-19 Wayback Machine Что мешает возродить «Дом чекиста» | ОБЩЕСТВО - Аргументы и Факты Нижний Новгород]
  3. Стали известны сроки реконструкции нижегородского «Дома чекиста» - Илья Поносов- Российская газета

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]