Չեխովի առափ (Տագանրոգ)
Չեխովի առափ ռուս.՝ Чеховская набережная | |
---|---|
Չեխովի առափը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1030 ± 1 մետր |
Անվանվել է | Անտոն Չեխով |
Յանդեքս Քարտեզներում |
Չեխովի առափ (ռուս.՝ Чеховская набережная), նոր առափ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը կառուցվել է 2010 թվականին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առափը գտնվում է Տագանրոգի ծոցի ափին` Տագանրոգի մետալուրգիական գործարանի Անդրեևի ծովախորշի և Բաբուշկինի փողոցում գտնվող «Հավերժ փառք ընկած հերոսներին» հուշարձանի շրջանի միջև։ Առափում, «Տոպոլ» պչոֆիլակտորիումի և «Պրիազովիե» հյուրանոցի միջև, գտնվում է Մեծ Չերեպախայի գետաբերանը։ Երկարությունը 1030 մետր է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեխովի առափը կառուցվել է 2010 թվականին Տագանրոգի մետալուրգիական գործարանի ջանքերով[1]։
Պետրոս Մեծի ժամանակներում ՝ ապագա Չեխովի առափի շրջանում, Մեծ Չերեպախայի գետաբերանում կառուցվել է եռաբաստիոն «Կրիա» ամրոցը[2]։ XX դարում այդ ամրոցի տարածքը կլանեցին Տագանրոգի մետալուրգիական գործարանի խարամաշեղջերը։
Մինչև Չեխովի առափի կառուցումը այս առափնյա շերտի հատվածում տեղակայված էին միայն ափն ամրապնդող և հակասողանքային կառույցներ[3]։
Չեխովի առափի տարածքը պետք է գտնվի Տագանրոգի վարչակազմի կապիտալ շինարարության վարչության տնտեսական կառավարման ներքո[3]։ Սակայն 2015 թվականի մարտի դրությամբ, ըստ Տագանրոգի գույքի կառավարման կոմիտեի, առափն այդ վարչության կառավարման ներքո դեռ չէր անցել[4]։
Առափում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բալենու այգին» հուշարձան (քանդակագործ` Դմիտրի Լինդին, 2009)[5]
- «Պրիազովիե» հյուրանոց[6]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чеховская набережная на сайте «Виртуальный Таганрог» Արխիվացված 2017-02-05 Wayback Machine
- Другая набережная в Таганроге
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мандрыкина Н. Приглашение в детство // Национальные приоритеты. — 2014. — 8 июня.
- ↑ Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 10-11.
- ↑ 3,0 3,1 Калинина А. Мусор «отдыхает» // Таганрогская правда. — 2014. — 5 сент.
- ↑ Собств. корр. В Таганроге Чеховская набережная завалена мусором Արխիվացված 2015-04-02 Wayback Machine // donday-taganrog.ru. — 2015. — 18 марта.
- ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 49.
- ↑ Собств. корр. В Таганроге в районе Чеховской набережной нашли змей // newtaganrog.blogspot.com. — 2014. — 24 апр.