Կրիա (ամրոց, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիա
ռուս.՝ Крепость «Черепаха»
Տեսակեռաբաստիոն ամրոց
ՏեղագրությունՏագանրոգ
Վարչական միավորՏագանրոգ
Գտնվում է ափինԱզովի ծովի
Երկիր Ռուսաստան
Համալիրի մասՊետրովյան ռետրանշեմենտ
Կառուցված1702
ՊատվիրողՊետրոս Մեծ
Անվանված էկրիա
Ընթացիկ վիճակկորսված է,
կլանվել է Տագանրոգի կողմից
Քարտեզ
Քարտեզ

«Կրիա» ամրոց (ռուս.՝ Крепость «Черепаха», «Կրիա» ամրոցիկ), Ռուսաց պետության ամրաշինական կառույց Ազովի ծովի ափին, Նիկոլաևկա գյուղի շրջանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաբաստիոն ամրոց էր, որը Պետրովյան ռետրանշեմենտի[1], այսինքն՝ Պետրոս Մեծի կարգադրությամբ 1702 թվականին Տրոյիցկայա ամրոցի մոտակայքում կառուցված՝ ցամաքի կողմից պաշտպանության երկրորդ գծի տարր էր։ Վերևից նայելու դեպքում ամրոցը ձևով հիշեցնում էր կրիա, և հենց այդ պատճառով էլ այն ստացել է իր անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրիա» եռաբաստիոն ամրոցը կառուցվել է Ազովի ծովի ափին որպես Պետրովյան ռետրանշեմենտի մաս, որը հատում է Միուսսկի թերակղզու ամենանեղ մասն այն վայրում, որտեղ Բոլշայա Չերեպախա (թարգմանաբար՝ Մեծ Կրիա) հեղեղատը մոտենում է ծովին[2]։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգի «Կրիա» ամրոցի գտնվելու վայրի մասին կան հակասական տեղեկություններ։ Ըստ վարկածներից մեկի` ամրոցը գտնվել է Տրոյիցկայա ամրոցից երկու կիլոմետր հարավ, Ազովի ծովում։ Սա ինչ-որ տեղ եղել է Կրոնշտադտի նախատիպը։ Կղզին, որը հետագայում կոչեցին Չերեպախա (Կրիա), հիմնվել է ծանծաղուտի վրա։ Ծանծաղ ավազահողի մեջ խփվել են փայտե ցցագերաններ, որոնց արանքում լրցրել են հողով արկղեր[3]։

Ամրոցը, որը կառուցվել է 1702 թվականին, ձվաձև էր և զինված էր թնդանոթներով (հրասանդներով)։ Ինչպես և Տրոյիցկայա ամրոցը, «Կրիան» ևս քանդվեց Պրուտի խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո և այլևս չեն չվերականգնվեց։ Հետագայում այնտեղ սկզբում գտնվել է Տագանրոգի մաքսատան դետքը, իսկ 1845 թվականին կառուցվել է փայտե փարոս։ XIX դարի վերջում տեղադրվեց արդեն մետաղյա փարոս։ Ժամանակի ընթացքում Չերեպախա կղզին անցավ ջրի տակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григорян М. Е., Решетников В. К. Таганрог. История архитектуры и градостроительства конца XVII — начала XX века. — Ростов н/Д: Омега-Принт, 2013. — С. 10.
  2. Киричек М. С., Назаренко И В. Петровский ретраншемент // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 556. 
  3. 3,0 3,1 «Таганрогская крепость Черепаха». Վերցված է 2017 Ապրիլ 10-ին.