Jump to content

Չարախափան վանք Սուրբ Պողոս-Պետրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարախափան վանք Սուրբ Պողոս-Պետրոս
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԵրզնկա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Չարախափան վանք Սուրբ Պողոս-Պետրոս [1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Քեշիշ տաղ սարի լանջին։

Վանական համալիրը բաղկացած էր՝ քարաշեն եկեղեցուց, կացարաններից և տնտեսական շինություններից։

19-րդ դարասկզբին վանքը գտնվել է Պոլսո Տատեան գերդաստանի հովանու ներքո, որի ընթացքում այն վերանորոգվել է։ 1870-ական թվականներին վանքը արդեն անցել է թուրք վանապանի վերահսկողության տակ, որը վանքը վերածել է գոմի։ 1880-ական թվականների սկզբում Հմայակ եպիսկոպոս Դիմաքսյանի նախաձեռնությամբ վանքի վանապանությունը հանձնվել է հայ աշխարհականի և Բզվան գյուղի բնակիչներից կազմված հոգաբարձության։ Նրա մեծ ջանքերի շնորհիվ հետ են ստացել վանքապատկան կալվածքների մի մասը, որը զավթել էին հարևան գյուղերի թուրք և քուրդ բնակիչները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.