Jump to content

Չակ-չակի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չակ-չակի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԹաթարստան և Կազան
ՎայրԿազան
Հիմնադրվել էսեպտեմբեր 2014
Կայքchak-chak.muzeino.ru
Քարտեզ
Քարտեզ

Չակ-չակի թանգարան, թանգարան Թաթարստանի Կազան քաղաքի հին թաթարական արվարձանում։ Գտնվում է վաճառական Վաֆա Բիգաևի տանը, որը 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան է[1] Կազանի Փարիզյան կոմունա 18 հասցեում։

Չակ-չակի թանգարանը Մուլլինի տանը
Թանգարանային տաղավար
Չակ-չակ

Թանգարանը բացվել է 2014 թվականին[2] թանգարանի հիմնադիրներ Դմիտրի Պոլոսինի և Սուլեյման Ռաուշանիի սեփական միջոցներով։

Թանգարանի էքսկուրսիաներն ընդգրկում են Կամա-վոլգյան Բուլղարիայից մինչև մեր օրեր, սակայն հատուկ ուշադրություն է հատկացվում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ժամանակահատվածին, որը համեմատաբար լավ է նկարագրված ժամանակակիցների կողմից, հատկապես թաթար գիտնական-էնցիկլոպեդիստ Կայում Նասիրիի կողմից։

Թանգարանում վերստեղծված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի թաթարական ունևոր տան կենցաղը, որը ստեղծվել է Կազանի թաթարական տների բնօրինակ լուսանկարներով և կենցաղային օգտագործված իրերի նմուշներով՝ ներքին կահավորանք, հագուստ, աշխատանքային գործիքներ։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ գրեթե ամեն ինչ կարելի է շոշափել և փորձարկել։

Թանգարանի մասն է կազմում խանութը, որտեղ կարելի է համտեսել և գնել չակ-չակ, բաուրսակ և 19-րդ դարի ևս մեկ այլ ուտեստ, որը վերաստեղծվում է ըստ հին բաղադրատոմսի։

  • Թաթարստանի զբոսաշրջության կոմիտեի կողմից անցկացվող «Զբոսաշրջություն 21-րդ դար» 14-րդ հանրապետական մրցույթում Չակ-չակի թանգարանը «Տարվա բացահայտում-2014» անվանակարգում ճանաչվել է հաղթող[3]
  • «Ժամանց» անվանակարգում 2014 թվականին արժանացել է Kids-friendly Business Award մրցանակի[4]
  • «Զբոսաշրջային հուշանվեր-2015» համառուսական մրցույթում արժանացել է 1-ին տեղ մրցանակի (ուտելիք)[5]

Այցելությունների վարկանիշ և առաջարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • National Geographic-ը կազմել է «համեղ քարտեզ»` ներկայացնելով երկրի գաստրոնոմիական ժառանգությունը 5 հիմնական վայրերից[6], այդ թվում նաև չակ-չակը Չակ չակի թանգարանից
  • Adme.ru հավաքվել է Ռուսաստանում 18 ամենահետաքրքիր թանգարանների հավաքածուն՝ Չակ-չակի թանգարանի մասին գրելով. «Սա զարմանալի վայր է, որտեղ դուք կարող եք սովորել թաթար ժողովրդի պատմությունն ու ավանդույթները, փորձել մի քանի տեսակի չակ-չակեր և բացահայտել ազգային թաթարական կերակուր պատրաստելու գաղտնիքը»[7]
  • Ըստ «Аргументы и Факты» թերթի «Կազանի 14 վայրերի մեկը, որն արժե տեսնել»[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ДОМ МУЛЛИНА». Искэ шахар (Старый город). Префектура "Старый город". Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  2. «Эфир-24 / В Казани открылся музей чак-чака». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  3. Пресс-служба Комитета по Туризму Республики Татарстан (18.12.2014). «Состоялась церемония награждения победителей XIV республиканского конкурса «Туризм - XXI век»». Комитет по Туризму Республики Татарстан. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  4. «Победители премии Kids-friendly Business Award Казань 2014 в номинациях:». Портал KidsRewiew.
  5. «ТУРИСТИЧЕСКИЙ СУВЕНИР». www.russiasuvenir.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Анастасия Баринова (20.06.15). «Кулинарное путешествие по России». National Geographic Russia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  7. «18 интереснейших музеев России». Adme.ru. 18.12.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  8. Дарья ХОДИК (19.03.15). «Голгофа, карета Екатерины II и еще 14 мест в Казани, которые нужно увидеть». Аргументы и Факты.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չակ-չակի թանգարան» հոդվածին։