Չակ-չակի թանգարան
Չակ-չակի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թաթարստան |
Վայր | Կազան |
Հիմնադրված է | սեպտեմբեր 2014 |
Կայք | chak-chak.muzeino.ru |
![]() | |
![]() |
Չակ-չակի թանգարան, թանգարան Թաթարստանի Կազան քաղաքի հին թաթարական արվարձանում։ Գտնվում է վաճառական Վաֆա Բիգաևի տանը, որը 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան է[1] Կազանի Փարիզյան կոմունա 18 հասցեում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 2014 թվականին[2] թանգարանի հիմնադիրներ Դմիտրի Պոլոսինի և Սուլեյման Ռաուշանիի սեփական միջոցներով։
Թանգարանի էքսկուրսիաներն ընդգրկում են Կամա-վոլգյան Բուլղարիայից մինչև մեր օրեր, սակայն հատուկ ուշադրություն է հատկացվում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ժամանակահատվածին, որը համեմատաբար լավ է նկարագրված ժամանակակիցների կողմից, հատկապես թաթար գիտնական-էնցիկլոպեդիստ Կայում Նասիրիի կողմից։
Թանգարանում վերստեղծված է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի թաթարական ունևոր տան կենցաղը, որը ստեղծվել է Կազանի թաթարական տների բնօրինակ լուսանկարներով և կենցաղային օգտագործված իրերի նմուշներով՝ ներքին կահավորանք, հագուստ, աշխատանքային գործիքներ։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ գրեթե ամեն ինչ կարելի է շոշափել և փորձարկել։
Թանգարանի մասն է կազմում խանութը, որտեղ կարելի է համտեսել և գնել չակ-չակ, բաուրսակ և 19-րդ դարի ևս մեկ այլ ուտեստ, որը վերաստեղծվում է ըստ հին բաղադրատոմսի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթարստանի զբոսաշրջության կոմիտեի կողմից անցկացվող «Զբոսաշրջություն 21-րդ դար» 14-րդ հանրապետական մրցույթում Չակ-չակի թանգարանը «Տարվա բացահայտում-2014» անվանակարգում ճանաչվել է հաղթող[3]
- «Ժամանց» անվանակարգում 2014 թվականին արժանացել է Kids-friendly Business Award մրցանակի[4]
- «Զբոսաշրջային հուշանվեր-2015» համառուսական մրցույթում արժանացել է 1-ին տեղ մրցանակի (ուտելիք)[5]
Այցելությունների վարկանիշ և առաջարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National Geographic-ը կազմել է «համեղ քարտեզ»` ներկայացնելով երկրի գաստրոնոմիական ժառանգությունը 5 հիմնական վայրերից[6], այդ թվում նաև չակ-չակը Չակ չակի թանգարանից
- Adme.ru հավաքվել է Ռուսաստանում 18 ամենահետաքրքիր թանգարանների հավաքածուն՝ Չակ-չակի թանգարանի մասին գրելով. «Սա զարմանալի վայր է, որտեղ դուք կարող եք սովորել թաթար ժողովրդի պատմությունն ու ավանդույթները, փորձել մի քանի տեսակի չակ-չակեր և բացահայտել ազգային թաթարական կերակուր պատրաստելու գաղտնիքը»[7]
- Ըստ «Аргументы и Факты» թերթի «Կազանի 14 վայրերի մեկը, որն արժե տեսնել»[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ДОМ МУЛЛИНА»։ Искэ шахар (Старый город)։ Префектура "Старый город"
- ↑ «Эфир-24 / В Казани открылся музей чак-чака»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-05-19
- ↑ Пресс-служба Комитета по Туризму Республики Татарстан (18.12.2014)։ «Состоялась церемония награждения победителей XIV республиканского конкурса «Туризм - XXI век»»։ Комитет по Туризму Республики Татарстан
- ↑ «Победители премии Kids-friendly Business Award Казань 2014 в номинациях:»։ Портал KidsRewiew
- ↑ «ТУРИСТИЧЕСКИЙ СУВЕНИР»։ www.russiasuvenir.ru։ Վերցված է 2015-12-20
- ↑ Анастасия Баринова (20.06.15)։ «Кулинарное путешествие по России»։ National Geographic Russia
- ↑ «18 интереснейших музеев России»։ Adme.ru։ 18.12.2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-22-ին։ Վերցված է 2018-05-19
- ↑ Дарья ХОДИК (19.03.15)։ «Голгофа, карета Екатерины II и еще 14 мест в Казани, которые нужно увидеть»։ Аргументы и Факты