Jump to content

Ուրբելի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրբելի ամրոց
Castillo de Úrbel
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն42°37′17″ հս․ լ. 03°50′41″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորÚrbel del Castillo?
Երկիր Իսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Úrbel del Castillo Վիքիպահեստում

Ուրբելի (իսպ.՝ Castillo de Úrbel), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում[1]։ Գտնվում է տարածքից անջատված մի անհարթ բլրակի վրա։ Պատկանել է Իսպանիայում հայտնի Ցունիգա տոհմին և թվագրվում է որպես 9-րդ դարի շինություն։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռի վերնամասում է գտնվում Ուրբելի ամրոցից ամենալավ պահպանված հատվածը՝ աշտարակը։ Այն ունի երկարավուն հինգանկյուն տեսք։ Առաջին հարկի երկու դռները նայել են դեպի արևելք և արևմուտք։ Աշտարակի վերնամասի ատամիկները ունեցել են եռանկյունի տեսք։

Սակայն ամրոցը սկզբնական ժամանակահատվածում ունեցել է նաև այլ շինություններ։

Աշտարակից 8 մ ցած գտնվում է բացօթյա պատշգամբը, որի արևելյան կողմում ժայռի մեջ դեռ պահպանվել արհեսականորեն փորած անցք, իսկ կենտրոնական հատվածում նկատվում է դռան տեղադրման հետքը։ Ժայռի վրա առկա են նաև սյունների վերացած անցքերը։ Սակայն աստիճանների հետքը, որով բարձրացել են դեպի աշտարակ չի պահպանվել։

Ժայռի հիմքում պահպանվել է հսկա պատի մի հատված։ Ենթադրվում է որ այն եղել է հսկա պահեստ զինվորների զենք զինամթերքի պահպանման համար, իսկ մի մասը կատարել է մառանի դերը։ Նշմարվում են աստիճանների հետքեր, որոնք կապում են «պահեստը» աշտարակի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Castillo de Úrbel(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cadiñanos Bardeci, Inocencio (1987). Arquitectura fortificada en la provincia de Burgos. Excma. Diputación Provincial. p. 270. ISBN 84-505-5990-1.
  • Pérez de Urbél, Justo (1970). El condado de Castilla (Tomo III). Siglo Ilustrado S.A. p. 319.