Ուկրաինական ռապսոդիա
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 28, 1961 |
Լեզու | ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Փարաջանով |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Լևադա |
Դերակատարներ | Olha Reus-Petrenko? |
Օպերատոր | Ivan Shekker? |
Երաժշտություն | Պլատոն Մեյբորոդա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 83 րոպե |
IMDb | ID 0055563 |
«Ուկրաինական ռապսոդիա» (ռուս.՝ «Украинская рапсодия»), ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1961 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ժամանակ վիրավոր Անտոնը գերի է ընկնում։ Ուղեկցորդ պահակախմբից փախած խորհրդային ռազմագերուն փրկում է երգեհոնահար Վայները, որը նրան թաքցնում է իր տանը։ Երբ ամերիկյան զորքերը հասնում են քաղաք, Անտոնին թույլ չեն տալիս մեկնել՝ մինչև Գերմանիայում նրա գտնվելու բոլոր մանրամասների պարզելը։ Այդ ընթացքում նրա սիրելին՝ Օքսանան, ուկրաինական գյուղից մի աղջիկ, արդեն կորցրել է նրա վերադառնալու հույսը։ Գալիս են խաղաղ օրեր։ Գեղեցիկ ձայնի տեր Օքսանան ելույթ է ունենում վոկալիստների համաշխարհային մրցույթում և շահում է Գրան պրի։ Աղջիկը վերադառնում է իր գյուղ և կառամատույցում հանդիպում Անտոնին[1]...
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլգա Պետրենկո - Օքսանա Մարչենկո[1]
- Եվգենյա Միրոշնիչենկո - Օքսանա Մարչենկո (վոկալ)[2]
- Էդուարդ Կոշման - Անտոն
- Սվետլանա Կոնովալովա
- Ստեպան Շկուրատ - պապ
- Եկատերինա Լիտվինենկո
- Նատալյա Ուժվի - Նադեժդա Պետրովնա[2]
- Կոնստանտին Ստեպանկով
- Դմիտրի Կապկա
- Վալերի Վիտտեր - Ռուդի
- Ալեքսանդր Գայ - Վայներ
- Յուրի Գուլյաև - Վադիմ Չայկա
- Սերգեյ Պետրով - ժյուրիի նախագահ[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Украинская рапсодия (ռուսերեն), Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին
- ↑ 2,0 2,1 2,2 «Ukrainskaya rapsodiya (1961)». IMDb (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
|