Նատալյա Ուժվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Ուժվի
ուկր.՝ Наталія Михайлівна Ужвій
Ужвій Наталія Михайлівна.jpg
Ծնվել էօգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1898
ԾննդավայրԼյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Q11825652?, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 29, 1986(1986-07-29) (87 տարեկանում)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Նատալյա Միխայլովնա Ուժվի (ուկրաիներեն՝ Наталія Михайлівна Ужвій, օգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1898, Լյուբոմլ (քաղաք, Ուկրաինա), Q11825652?, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 29, 1986(1986-07-29), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1944), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), Ստալինյան մրցանակի եռակի դափնեկիր (1946, 1949, 1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ուկրաինական թատերական ընկերության նախագահը (1954 թվականից)։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1946, 1949, 1951), պարգևատրվել է Լենինի 4 և 4 այլ շքանշաններով։

1922 թվականից եղել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան Առաջին պետական դրամատիկական (Կիև), 1925 թվականից՝ «Դրեժդրամա» (Օդեսա), 1926 թվականից՝ «Բերեզիլ» (Խարկով), 1936 թվականից՝ Ի. Ֆրանկոյի անվան ուկրաինական դրամատիկական (Կիև) թատրոնների դերասանուհի։ Նրա բեմական կերպարներն առանձնանում են բանաստեղծական ոգեշնչվածությամբ, խոր զգացմունքներով և գաղափարներով։

Լավագույն դերերից են՝ Աննա (Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»), Կրուչինինա, Տուգինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Վերջին զոհը»), Ռանևսկայա (Անտոն Չեխովի «Բալենու այգին»), Բեատրիչե (Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»), Նատալյա Կովշիկ (Կոռնեյչուկի «Կալինովայա ռոշչա»)։

1926 թվականից նկարահանվել է կինոյում. դերերից են՝ Եվդոկիա («Վիբորգյան կողմ», 1939), Օլյոնա Կոստյուկ («Ծիածան», 1944)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 12, էջ 204։