Պատերազմի ժամանակ վիրավոր Անտոնը գերի է ընկնում։ Ուղեկցորդ պահակախմբից փախած խորհրդային ռազմագերուն փրկում է երգեհոնահար Վայները, որը նրան թաքցնում է իր տանը։ Երբ ամերիկյան զորքերը հասնում են քաղաք, Անտոնին թույլ չեն տալիս մեկնել՝ մինչև Գերմանիայում նրա գտնվելու բոլոր մանրամասների պարզելը։ Այդ ընթացքում նրա սիրելին՝ Օքսանան, ուկրաինական գյուղից մի աղջիկ, արդեն կորցրել է նրա վերադառնալու հույսը։ Գալիս են խաղաղ օրեր։ Գեղեցիկ ձայնի տեր Օքսանան ելույթ է ունենում վոկալիստների համաշխարհային մրցույթում և շահում է Գրան պրի։ Աղջիկը վերադառնում է իր գյուղ և կառամատույցում հանդիպում Անտոնին[1]...