Jump to content

Ոստայնաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոստայնաբորբ, արախնոիդիտ (հուն․՝ απαξβρ - սարդ, սարդոստայն և - ձև, տեսք), շճային մենինգիտի հատուկ տարատեսակ, որի դեպքում բորբոքային պրոցեսն առավելապես ախտահարում է գլխուղեղի կամ ողնուղեղի ոստայնաթաղանթը, մասամբ նաև անոթաթաղանթը։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է Անդրեի Տարասենկովը (1845), գլխուղեղի Ոստայնաբորբ մանրամասն նկարագրել է գերմանական բժիշկ Բենինգհաուզը (1897), ողնուղեղայինը՝ գերմանական բժիշկ Շլյոզինգերը (1898)։ Առաջացման պատճառներն են՝ գրիպը, գլխուղեղի վնասվածքները, ռևմատիզմը, քրոնիկական նշիկաբորբը, քթի հարակից ծոցերի (ռինոսինուսիտ), միջին ականջի բորբոքումները, առանձնահատուկ վարակիչ հիվանդությունները (տուբերկուլոզ, սիֆիլիս) և թունավարակական այլ գործոններ։ Ըստ ընթացքի Ռինոսինիստը կարող է լինել սուր, ենթասուր և քրոնիկական։ Առավել հաճախ հանդիպում են քրոնիկական ձևերը։ Ըստ հյուսվածաբանական բնութագրի և ետբորբոքային շրջանում ենթաոստայնային տարածությունում առաջացող Փոփոխությունների տարբերում են՝ կպումային, բշտիկային, կպումաբշտիկային, սահմանափակ և տարածուն, միակամ բազմաօջախային եր։ Ըստ տեղադրության լինում են գլխուղեղի կորնթարդ մակերեսի, հիմնային մասի և ետին գանգավոսկրի Ոստայնաբորբեր։ Սուր և ենթասուր Ոստայնաբորբերն ընթանում են ջերմության բարձրացմամբ (37,5-38 °С), գլխացավերով, մենինգյալ ախտանշաններով, պարանոցի մկանների կարկամումով ևն։ Գլխուդեղի կորընթարդ մակերեսի П-երի դեպքում կարող են առաջանալ ջեկսոնյան էպիլեպսիկ նոպաներ։ Հիմնային մասի П-երի դեպքում ախտահարվում են հոտառական, տեսողական, եռորյակ, ետին գանգափոսի П-ի ժամանակ՝ աչքը զատող, դիմային, անդաստակախխոլնջային և ենթալեզվային նյարդերը, առաջանում է բրգային անբավարարություն (ջլային ռեֆլեքսների բարձրացում ևն), մենինգյալ ախտանշաններ, գլխի հարկադիր դիրք։ Ակնահատակը դիտելիս նկատվում է տեսողական նյարդի նևրիտ, ապաճում կամ կանգային պտկիկ։ Ուղեղողնուղեղային հեղուկի ճնշումը բարձրանում է։ Ողնուդեղային Ոստայնաբորբւ սկսվում է սուր կամ ենթասուր, պրոցեսը հաճախ տեղակայվում է ստորին կրծքային և գոտկային շրջաններում։ Բնորոշվում է զգացողության, շարժողության և կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով։ Բուժումը կոմպլեքսային է․ հակաբորբոքային, ջրազրկող, խթանող և ներծծող դեղամիջոցներ՝ զուգակցված ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրների հետ, ողնուղեղային պունկցիա՝ ենթաոստայնային տարածության մեջ 15-20 սմ օդի ներարկում։ Վարակի օջախի (ականջաբորբ, սինուսիտ) վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 639