Jump to content

Ոսպնուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսպնուկներ
Ոսպնուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ոսպնուկներ
Լատիներեն անվանում
Carpodacus
Kaup, 1829


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսպնուկներ (անգլ.՝ Carpodacus), ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 22 սմ է։ Արուների գունավորումը վարդագույն-կարմիր է, էգերինը՝ գորշ մոխրագույն։ Հայտնի է ոսպնուկների մոտ 22 տեսակ՝ տարածված գյխավորապես Կենտրոնական Ասիայում։ Ապրում են թփուտներում և անտառի բացատներում։ Դնում են 3-6 ձու, թխսում (միայն էգը) 13-14 օր։ Սնվում են սերմերով, հատապտուղներով, երբեմն՝ միջատներով։ Հայաստանում հանդիպում է սովորական չվող ոսպնուկեր հատկապես հյուսիսային շրջանների անտառների բացատներում, թփուտներով հարուստ լեռնային տափաստաններում և հացահատիկի ցանքատարածություններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 639
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպնուկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսպնուկներ» հոդվածին։