Ոսպնուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսպնուկներ
Ոսպնուկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ոսպնուկներ
Լատիներեն անվանում
Carpodacus
Kaup, 1829

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսպնուկներ (անգլ.՝ Carpodacus), ճնճղուկազգիների կարգի, սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 22 սմ է։ Արուների գունավորումը վարդագույն-կարմիր է, էգերինը՝ գորշ մոխրագույն։ Հայտնի է ոսպնուկների մոտ 22 տեսակ՝ տարածված գյխավորապես Կենտրոնական Ասիայում։ Ապրում են թփուտներում և անտառի բացատներում։ Դնում են 3-6 ձու, թխսում (միայն էգը) 13-14 օր։ Սնվում են սերմերով, հատապտուղներով, երբեմն՝ միջատներով։ Հայաստանում հանդիպում է սովորական չվող ոսպնուկեր հատկապես հյուսիսային շրջանների անտառների բացատներում, թփուտներով հարուստ լեռնային տափաստաններում և հացահատիկի ցանքատարածություններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 639 CC BY-SA icon 80x15.png