Ոսկե ծածկակառք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկե ծածկակառք (հոլ.՝ Gouden Koets), կառք, որը պատկանում և ծառայում է նիդերլանդական թագավորական ընտանիքին։ Նախագծված և ստեղծված է Սպեյկեր եղբայրների կողմից։ Ամեն տարի Նիդերլանդների միապետը Ոսկե կառքով Բինենհոֆից ուղևորվում է Ռիդերզաալ[1], որպեսզի այնտեղ տեղեկություններ հայտնի գլխավոր խորհրդարանին։ Երբ թագուհին կատարում է զբոսանք, կառքի հետևից շրջում են ութ ձիավորներ, իսկ ընտանիքի երիտասարդ անդամները ձիավարում են վեց ձիերից կազմված կառքը։ Զբոսանքի ընթացքում թագուհին կանգնում է, որպեսզի բարևի ժողովրդին։ Կառքի ոչ սովորական բարձրությունը կառքի կառավարումը դարձնում է ավելի բարդ։

Ի տարբերություն տարածված կարծիքի, կառքը պատրաստված է տեքի կոչվող ծառատեակից, որոշ հատվածներ զարդարված են պատկերներով։ Կառքը ստեղծված է նիդերլանդական Վերածննդի ոճով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին, երբ ստեղծվեց այս կառքը, Ամստերդամի բնակչությունը կառքը նվիրեց Վիլգելմինա թագուհուն։ Կառքը առաջին անգամ օգտագործվել է 1901 թվականի փետրվարի 7-ին, Հենդրիկ արքայազնի հարսանիքի ժամանակ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Affairs, Ministry of General (2015 թ․ փետրվարի 6). «Route of the Glass Coach - Prinsjesdag - Royal House of the Netherlands». www.royal-house.nl (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  2. «The Golden Coach of the Kingdom of the Netherlands». Global InterGold (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  3. Zaken, Ministerie van Algemene (2015 թ․ հունվարի 13). «Gouden Koets - Koninklijk Staldepartement - Het Koninklijk Huis». www.koninklijkhuis.nl (հոլանդերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]