Jump to content

Շտեռնի անվան կոնսերվատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեռնի անվան կոնսերվատորիա
Արի Լեշնիկովը Բեռլինի Շտերնի անվան կոնսերվատորիայի դիմաց իր շան` Կլաուսի հետ
ՏեսակԿոնսերվատորիա
Հիմնադրված է1850
Լուծարված է1966
ՀիմնադրիրJulius Stern?, Theodor Kullak? և Adolf Bernhard Marx?
Երկիր Գերմանիա
Կայքudk-berlin.de/universitaet/fakultaet-musik/institute/julius-stern-institut/

Շտեռնի անվան կոնսերվատորիա (գերմ.՝ Stern'sches Konservatorium), մասնավոր երաժշտական դպրոց Բեռլինում։ Ընդգրկված է Բեռլինի գեղարվեստի համալսարանի կազմում։

Հիմնադրվել է 1850 թվականին Յուլիուս Շտեռնի, Թեոդոր Կուլակի և Ադոլֆ Բերնհարդ Մարքսի կողմից որպես Berliner Musikschule: Կուլակը կոնսերվատորիայից հեռացավ 1855 թվականին քանդակագործության և տարածական արվեստի նոր ակադեմիա ստեղծելու նպատակով։ 1856 թվականին կոնսերվատորիայից հեռացավ նաև Մարքս Ներնհարդը և այն ամբողջությամբ անցավ Շտերն ընտանիքին ու կոչվեց նրանց անունով։ 1894 թվականին Գուստավ Հոլենդերը դպրոցը տեղափոխեց Բեռլինի ֆիլհարմոնիկի համերգասրահ։

1936 թվականին Շտերն ակադեմիան անվանվեց Konservatorium der Reichshauptstadt Berlin և գտնվում էր Նացիստական Գերմանիայի տիրապետության ներքո։

1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, դպրոցը կրկին վերանվանվեց Städtisches Konservatorium (քաղաքային կոնսերտավորիա)։ 1966 թվականին այն միավորվեց հանրային Staatliche Hochschule für Musik und Darstellende Kunst (Բեռլինի երաժշտական և կատարողական արվեստի պետական դպրոց), 2001 թվականից՝ Բեռլինի գեղարվեստի համալսարանին։

  • 1883-1894 - Ջեննի Մեյեր
  • 1894-1915 - Գուստավ Հոլենդեր
  • 1915-1930 - Ալեքսանդր ֆոն Ֆելից
  • 1930-1933 - Պոլ Գրեներ
  • 1933-1935 - Սեգֆրիդ Էբերհարդ

Konservatorium der Reichshauptstadt Berlin

  • 1936-1945 - Բրունո Կիտել

Städtisches Konservatorium

  • 1946-1949 - Հեյնզ Տիսեն
  • 1950-1960 - Հանս Ջոակիմ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]