Շվերինյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվերինյան պալատ
Schweriner Schloss
Երկիր` Գերմանիա[1]
Ճարտարապետական ոճ`historicist architecture?
Ճարտարապետ`Georg Adolph Demmler?, Գոդֆրիդ Զեմպեր, Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլեր և Ernst Friedrich Zwirner?
Քարտեզ
Քարտեզ

Շվերինյան պալատ կամ Շվերինյան ամրոց (գերմ.՝ Schweriner Schloss), պալատ, որը տեղակայված է Գերմանիայի Շվերին քաղաքում՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա տարածքի մայրաքաղաքում։ Այն գտնվում է տեղի Շվերին լճի կղզու վրա։

Դարեր շարունակ պալատը Մեկլենբուրգի դքսերի «տունն» էր, իսկ ավելի ուշ՝ Մեկլենբուրգ-Շվերինների բնակավայրը։ Այսօր այն ծառայում է որպես պառլամենտի պետական նստավայր։

Ներկայիս պալատի հիմնական մասերը կառուցվել են 1845 և 1857 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, հայտնի ճարտարապետների համագործակցությամբ, ինչպիսիք են Գոդֆրիդ Զեմպերը, Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը, Գեորգ Ադոլֆ Դեմլերը և Ֆրիդրիխ Ցվիրները։ Ամրոցն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այլ կերպ կոչվում է «Հյուսիսի Նոյշվանշտայն» ամրոց[[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արձանագրությունները կապված ամրոցի հետ թվագրվում է 973 թվականին։ Շվերին մեծ լճում, կղզու վրա եղել է մի բերդամաս, որտեղ ապրել են Օբոդրիտների պոլաբյան սլավոնները։։

12-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1160 թվականին ամրոցը գերմանացիների ազնվականների համար դարձավ թիրախ։ Նրանք մտադիր էին Հենրիխ Առյուծի (1129–1195) գլխավորությամբ ընդլայնել իրենց տարածքը։ Օբոդրիտները Նիկլոտ իշխանի գլխավորությամբ ոչնչացրին ամրոցը, սակայն նահանջեցին գերմանացների ռազմական գերակայունության պատճառով։ Գերմանացի նվաճողները գիտակցելով կղզու ռազմավարական և գեղագիտական տեղադրությունը՝ սկսեցին կառուցել նոր ամրոց։ Նույն թվականին տեղի ունեցավ Շվերին քաղաքի հիմնադրումը։ Այն դարձավ նաև առաջնորդանիստ քաղաք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.ndr.de/fernsehen/sendungen/hitlisten_des_nordens/hitlisten303_item-23833_liste-119.html Արխիվացված 2013-10-03 Wayback Machine "Neuschwanstein of the North - Schwerin Palace, one of the most important works of Romantic History in Europe"] (NDR, German television)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվերինյան պալատ» հոդվածին։