Շռայլ ամառ
Շռայլ ամառ ռուս.՝ Щедрое лето | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1950 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Բառնետ |
Դերակատարներ | Նիկոլայ Կրյուչկով, Նինա Արխիպովա, Միխայիլ Կուզնեցով, Կոնստանտին Սորոկին, Մուզա Կրեպկոգորսկայա, Ալլա Կազանսկայա, Գեորգի Գումիլյովսկի և Մարիաննա Ստրիժենովա |
Օպերատոր | Ալեքսեյ Միշուրին |
Երաժշտություն | Գերման Ժուկովսկի |
Պատմվածքի վայր | Ուկրաինա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 87 րոպե |
«Շռայլ ամառ» (ռուս.՝ «Щедрое лето»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Բառնետը Կիևի կինոստուդիայում 1950 թվականին Ելիզար Մալցևի «Ամբողջ սրտով» (ռուս.՝ «От всего сердца»)[1][2]։
Պրեմիերան Խորհրդային Միությունում) կայացել է 1951 թվականի գարնանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտվել է Հայրենական մեծ պատերազմը։ Պյոտր Սերեդան (Միխայիլ Կուզնեցով) զորացրվելուց հետո վերադառնում է հայրենի կոլտնտեսություն։ Միևնույն ժամանակ կայարանում դիմավորում են կոլտնտեսության հարվածային, Սոցիալիստական աշխատանքի հերոս Օքսանա Պոդպրուժենկոյին (Մարիաննա Բեբուտովա)։
Շուտով Պետյան դառնում է կոլտնտեսության գլխավոր հաշվապահը, որի նախագահն է նրա հին ընկերն ու զինակիցը՝ Նազարը (Նիկոլայ Կրյուչկով)։
Դաշտավարական բրիգադները հասնում են ռեկորդային արդյունքների, իսկ հերոսների փոխհարաբերությունները կառուցվում են արագ ու հեշտությամբ լուծվող թյուրիմացությունների վրա[3]։
Հերոսները հարվածային կերպով աշխատում են դաշտերում և անասնապահական տնտեսություններում, իսկ ազատ ժամերին տառապում են ազնիվ-անմեղ սերերից և անհիմն խանդից։
Եզրափակչում (ինչպես պահանջվում էր կինեմատոգրաֆիական կանոնը) գյուղատնտեսական ցուցահանդեսի եդեմական առատության մեջ, կուսակցական ղեկավարը ողջերթի խոսք է ասում։ Խանդը բնորոշելով որպես բուրժուական մնացորդ՝ վաստակաշատ կուսակցականն օրհնում է այս առաջամարտիկ-անմիտների ընտանեկան երջանկությունը։— «Искусство кино» ամսագիր, №3 1999 թվական[4]
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլայ Կրյուչկով | Նազար Պրոցենկո |
Նինա Արխիպովա | Վերա Գորոշկո |
Միխայիլ Կուզնեցով | Պյոտր Սերեդա |
Մարիաննա Բեբուտովա | Օքսանա Պոդպրուժենկո |
Վիկտոր Դոբրովոլսկի | Ռուբան |
Կոնստանտին Սորոկին | Տեսլյուկ |
Ելենա Մաքսիմովա | Կոլոդոչկա |
Անտոն Դունայսկի | Պրոկոպչուկ |
Մուզա Կրեպկոգորսկայա | Դարկա |
Միխայիլ Վիսոցկի | Պոդպրուժենկո |
Վ. Կուզնեցովա | Եկատերինա Մատվեևնա |
Ալլա Կազանսկայա | զոոտեխնիկ |
Գեորգի Գումիլևսկի | Մուսի Անտոնովիչ |
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետ Ռոստիսլավ Յուրենևը ֆիլմն անվանել է «անկոնֆլիկտայնության իսկական գլուխգործոց»[5]։ «Կոլտնտեսության նախագահը հաշվապահի հետ վիճել է ոչ թե այն պատճառով, թե պետք է գնել արդյոք ցուլ, թե ոչ,— գրել է Յուրենևը,— այլ այն պատճառով, թե որ սյունակում պետք է «անցկացնել» այդ գնումը»[6]։
Սերգեյ Անաշկինը գրել է. «Դարաշրջանի արժեքավոր գեղարվեստական փաստաթուղթ «Շռայլ ամառ»-ը դարձնում է ոչ թե հեղինակային ձեռագրի յուրահատկությունը, այլ սյուժետային քայլերի, կեղծավորության հնարքների, դիցաբանության ակնառու տիպականությունը։ Խոշոր Վարպետի ձեռքը (որպիսին արդարացիորեն համարվում է Բառնետը) ֆիլմում ներկայացնում են միայն ծանր աշխատանքի տեսարանները, անխոս դրվագները։ Նրանց մոնտաժը դինամիկ է, իսկ կինոհերոսը ճնշում է սյուժետային կեղծիքը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кушниров, 1977, էջ 214
- ↑ Коньякова, 2008
- ↑ Художественный фильм «Щедрое лето» (1950)
- ↑ Анашкин, 1999
- ↑ Юренев, 1961, էջ 151
- ↑ Юренев, 1964, էջ 142
- ↑ Анашкин, 1999, էջ 117
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 121—192. — 778 с.
- Юренев Р.Н. Смешное на экране. — М.: Искусство, 1964. — С. 142. — 208 с.
- Кушниров М. А Жизнь и фильмы Бориса Барнета. — М.: Искусство, 1977. — С. 71, 197, 214. — 264 с. — 25 000 экз.
- Birgit Beumers Путеводитель по российскому кинематографу = A Companion to Russian Cinema. — Chichester, West Sussex, UK ; Malden, MA, USA : John Wiley & Sons, Inc., 2016. — P. 168, 492, 493. — 672 p. — (Wiley-Blackwell companions to national cinemas.). — ISBN 978-1118412763
Հոդվածներ և հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Анашкин Парад диковин(ռուս.) // Искусство кино : журнал. — 1999. — № 3. — С. 114—124. — ISSN 0130-6405.
- Татьяна Коньякова Сталинские премии: сибирские страницы(ռուս.) // «Библиотека сибирского краеведения» : портал. — 2008.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Художественный фильм «Щедрое лето» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «Щедрое лето» RUSKINO.RU կայքում
- «Художественный фильм «Щедрое лето» (1950)». Полная версия (ուկրաիներեն). Megogo. 1950. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.(չաշխատող հղում)
|