Jump to content

Շունը (նկար, Գոյա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շունը
տեսակգեղանկար
նկարիչՖրանցիսկո Գոյա
տարի1819 և 1820[1]
բարձրություն131 սանտիմետր[2]
լայնություն79 սանտիմետր[2]
ստեղծման երկիր Իսպանիա
ժանրբնանկար և Անիմալիստիկա
նյություղաներկ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
մասն էՄռայլ նկարներ
Ծանոթագրություններ
 Perro semihundido Վիքիպահեստում

«Շուն» Ֆրանցիսկո Գոյայի «Մռայլ նկարներ»-ից մեկը, որը ստեղծվել է 1819-1823 թվականներին։ Այս ստեղծագործությունը հայտնի է նաև «Խեղդվող շունը» և «Շան գլուխը» անուններով։

Այս անավարտ պատկերը, «Խուլի տան» երկրորդ հարկի որմնանկարներից մեկն է, որտեղ Գոյան ապրել է 1819 թվականից։ Շան գլուխը կամ հայտնվում է լանջի տակից կամ դուրս է գալիս ջրից։ Շունը նայում է վերև խորաթափանց, գրեթե մարդկային հայացքով, անհանգստություն առաջացնելով դատարկ տարածության մեջ։ Պատկերն անջնջելի տպավորություն է թողնում դիտորդի վրա։ «Շուն» ստեղծագործությունը հիշեցնում է Գասպար Դավիթ Ֆրիդրիխի «Վանահայրը ծովի մոտ» ստեղծագործությունը, ստեղծված «Շուն» որմնանկարից ավելի քան 10 տարի առաջ։ Սակայն եթե Ֆրիդրիխը բնապատկերը ավելի պարզ ընկալելի է , ապա Գոյայի ստեղծագործության հորինվածքը հեռու է ավանդականից։ Գոյան նկարի միջավայրը հասցնում է պարզագույնի։ «Խեղդվող շունը» ոգեշնչման աղբյուր է եղել շատ նկարիչների համար։ Այսպես Գոյան իր ազդեցությունն է թողել Պյեր Բոննարի «Կարմիր վանդակավոր սփռոց»-ի (1910 թվականին) և Անտոնիո Սաուրի «Գոյի երևակայական նկար»-ի (1966 թ.) վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շունը (նկար, Գոյա)» հոդվածին։