Շոթա Կավլաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոթա Կավլաշվիլի
վրաց.՝ შოთა ყავლაშვილი
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1926(1926-01-28)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1995 կամ դեկտեմբեր 1995 (69 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և Վրաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ և preservationist
Պարգևներ և
մրցանակներ

Շոթա Կավլաշվիլի (վրացերեն՝ შოთა კავლაშვილი) (հունվարի 28, 1926(1926-01-28), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1995 կամ դեկտեմբեր 1995, Թբիլիսի, Վրաստան), վրացի ճարտարապետ և պատմական հուշարձանների պահպանության գործի ակտիվիստ։ Համբավվել է հատկապես հետպատերազմական տարիներին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կատարած ճարտարապետական աշխատանքներով։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավլաշվիլին խորհրդային դարաշրջանում ստեղծագործած վրացի ամենաբեղմնավոր ճարտարապետներից մեկն է։ Նա նշանակալի աշխատանք է կատարել հատկապես մայրաքաղաք Թբիլիսիի ճարտարապետական նոր դիմագիծն ստեղծելու ասպարեզում։ Նրա հիշարժան գործերից են Laguna Vera լողավազանների համալիրը, կենտրոնական ավտոկայարանը։ Կավլաշվիլին 1970-1974 և 1980-1990 թվականներին եղել է Թբիլիսիի գլխավոր ճարտարապետը, նրա ղեկավարությամբ ու հսկողությամբ է 1975 թվականին Վրաստանի մայրաքաղաքում ստեղծվել քաղաքային առաջին պատմական միկրոշրջանը՝ «Հին Թիֆլիսը»։ 1994 թվականին Կավլաշվիլին նշանակվել է ծովափնյա նավահանգստային Փոթի քաղաքի փոխքաղաքապետ և գլխավոր ճարտարապետ[1]։ Մայրաքաղաքի կառուցապատման գործում նրա ներդրած ավանդը գնահատելով՝ Հին Թիֆլիս թաղամասի փողոցներից մեկը կոչել են նրա անունով և հին քաղաքի դարպասի մերձակայքում՝ Բարաթաշվիլու փողոցի վրա կանգնեցրել նրա հուշարձանը (հեղինակ՝ քանդակագործ Թենգիզ Կիկալիշվիլի)[2] 1999 թվականին[3]։

Շոթա Կավլաշվիլին մահացել է 1995 թվականին, հուղարկավորվել Մթածմինդայի պանթեոնում՝ Վրաստանի անվանի այլ մարդկանց շիրիմների կողքին։

Նշանակալի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիբոյեդովի հրապարակի բնակելի շենքերն ու պսակադրությունների պալատը (1958)[4]
  • Բարաթաշվիլի կամուրջը (1964)[4]
  • Laguna Vera-ն (1965-1978)[4]
  • Ռամիշվիլու փողոցի բնակելի շենքերը (1970-1974)[4]
  • Կենտրոնական ավտոկայարանը (1973)[4]
  • «Գրուզիա-ֆիլմ» կինոստուդիայի շինությունները (1976)[4]
  • Ներքին գործերի նախարարության շենքը (1970-ական թվականների վերջ)[4]
  • Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի շենքը (1977)[4]
  • Բարաթաշվիլու պարսպի վերականգնման նախագիծը (1979)[4]
  • Թբիլիսիի հնագիտության թանգարանի շենքը (1988-unfinished)[4]
  • Sheraton Metekhi Palace հյուրանոցը (1989-1991)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Janberidze, Giorgi (2018). Grandmasters of Georgian Architecture: Shota Kavlashvili. Tbilisi: Georgian Union of Architects. էջ 9.
  2. «About Sights – Statues in Tbilisi». Georgia About (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. Gogoladze-Wolf, Tea (2018). Tbilisi Sculpture Guide. Tbilisi: unknown publisher.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 Wheeler, Angela (2019). Architectural Guide: Tbilisi. Berlin: DOM Publishers.