Շոթան Թբիլիսիի «Դինամո» ակումբի սան է։ Հարազատ թիմի կազմում կարողացել է դառնալ Վրաստանի չեմպիոն։ 2009 թվականին տեղափոխվել է «Զեստափոնի» ֆուտբոլային ակումբ, որտեղ 4 տարվա ընթացքում կարողացել է մասնակցել հարյուր խաղի։ Այնտեղ՝ «Զեստափոնիում», Շոթան կարողացել է արժանանալ առաջնության և սուպերգավաթի հաղթողի տիտղոսներին։ 2012 թվականին տեղափոխվել է Ռուսաստան՝ դառնալով «Ալանիա» ակումբի խաղացող[3]։ 2013 թվականի հունվարին տեղափոխվել է Խաբարովսկի «Էներգի» ֆուտբոլային ակումբ[4]։