Jump to content

Շլյախտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շլյախտա (լեհերեն՝ szlachta, վերին հին գերմանական slahta—ցեղ, տոհմ), Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում (հատկապես՝ Լեհաստանում, Լիտվայում) իշխող ֆեոդալական դասակարգի հիմնական մասի անվանումը։ Սկզբնապես շլյախտա կոչվում էր ասպետների՝ աշխարհիկ ֆեոդալների ստորին խումբը։ 16—18-րդ դարերում Ռեչ Պոսպոլիտայում հաստատվեց շլյախտային հանրապետություն։ Ի տարբերություն Կենտրոնական Եվրոպայի երկրների, լեեհական շլյախտայի բնակչության ընդհանուր թվում մեծ տոկոս է կազմել (8—20%)։ Շլյախտային, որպես արտոնություն, արգելվում էր «ոչ-շլյախտային» աշխատանքը (արհեստավորություն, առևտուր են)։

Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից հետո շլյախտան հավասարեցվել է Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի ազնվականությանը։ 1830—1831 թվականներին լեհական ապստամբությունը ճնշելուց հետո ցարական Ռուսաստանը մանր շլյախտան դարձրել է մենատնտեսներ։ «Շլյախտա» տերմինը երբեմն օգտագործվում է չեխական հողերի աշխարհիկ ֆեոդալների նկատմամբ (բարձրագույն շլյախտա՝ պաներ, ստորին շլյախտա՝ զեմաններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 522