Շենոնի թեորեմներ
Շենոնի թեորեմներ (Կլոդ Շենոնի անունով), ինֆորմացիայի տեսության հիմնական թեորեմներ, որոնք վերաբերում են այնպիսի կապի գծերով ինֆորմացիայի հաղորդմանը, որտեղ առկա են աղմուկներ։ Կապի գծերով հաղորդվող ազդանշաններն աղմուկների պատճառով աղավաղվում են։ Հաղորդման հուսալիության բարձրացման պարզագույն միջոցը յուրաքանչյուր ազդանշանը մի քանի անգամ կրկնելն է։ Սակայն, այդպիսի կրկնումները հանգեցնում են հաղորդման արագության (V) Փոքրացմանը։ Մշակված են հաղորդումը հուսալի կազմակերպելու՝ կրկնումների համեմատ ավելի արդյունավետ մեթոդներ, կապված են կապի գծի մուտքում հաղորդագրության կոդավորման և ելքում ապա կոդավորման բարդացման, այսպես կոչված, սխալներ ուղղող կոդերի օգտագործման հետ։ Վերանշված բոլոր դեպքերում կարևոր է պարզել արված կապի գծում հաղորդման այն ամենամեծ արագությունը, երբ դեռևս հնարավոր է ապահովել հաղորդման հուսալիությունը։ Շենոնի թեորեմները տալիս են այդպիսի արագության վերին սահմանի գոյությունը և հաշվման ուղղին։ Կապի գիծը կարելի է բնութագրել այնպիսի С թվով (այն անվանում են կապի գծի ունակություն), որ եթե հաղորդման արագությունը փոքր է C-ից (V<C), ապա հաղորդման հուսալի եղանակ գոյություն ունի, իսկ եթե V>C, ապա հաղորդման հուսալի եղանակ գոյություն չունի։ C-ն արտահայտվում է ինֆորմացիայի քանակի և էնտրոպիայի միջոցով, որոնցում հաշվի են առնվում ազդանշանների աղավաղման հավանականությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 481)։ |
|