Jump to content

Շապիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելառուսի պետական կրկեսի շապիտոն

Շապիտո (ֆր.՝ chapiteau, բառացի՝ խոյակ, գդակ), շրջիկ կրկեսային ներկայացումների համար նախատեսված շինություն (հավաքովի)։ Սովորաբար շապիտոն բարձր կայմերից ամրակներով դեպի կողային հենակները ձգված բրեզենտե գմբեթաձև վրան է։ Ներսում հանդիսատեսների տեղերն են, տեխնիկական անհրաժեշտ հարմարանքները, անդրկուլիսյան մասը։ Շապիտոները երևան են եկել XIX դ․ 30-ական թթ․ (Ամառային կրկեսը Ելիսեյան դաշտերում, Փարիզ)։ Մեծ տարածում են գտել ԱՄՆ-ում, ապա՝ այլ երկրներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 453
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շապիտո» հոդվածին։