Շահոքրամ
Շահոքրամ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Cheiranthus Cheiri | ||||||||
|
Շահոքրամ , (լատին․՝ Cheiranthus Cheiri) պատկանում է խաչածաղկավորների (Cruciferae) ընտանիքին։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահոքրամը (Ch.Cheiri) բազմամյա պարտեզային բույս է։ Աչքի է ընկնում շատ գեղեցիկ դարչնագույն, դեղին ծաղիկներով, որոնք երբեմն խայտաբղետ են կազմված դեղին ու դարչնագույն գեղեցիկ բծերից։ Ծաղիկներն արձակում են դուրեկան և ուժեղ բուրմունք, հասարակ են կամ լիաթերթ։ Նախահայրը Հռենոս գետի շրջակայքում հաճախ հանդիպող Ch.fruticulosus բույսն է։ Բարձրությունը տատանվում է 25-75 սմ-ի սահմաններում։ Ձմռան ընթացքում ջերմատներում կամ բնակարաններում ծաղկման համար օգտագործվում են հետևյալ սորտերը՝ Նոևա, Դրեզդենյան, Գոլիաֆ և Կաղինինգրադյան։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի պայմաններում շահոքրամը հայողությամբ ձմեռում է բաց գրունտում, սակայն երբեմն ցրտահարվում է օդի ջերմաստիճանի ուժեղ տատանումներից։ Ցրտահարության վտանգն ավելի մեծ է այն դեպքում, երբ անձրևներից հետո անմիջապես սկսվում են ուժեղ սառնամանիքներ։ Ձմեռվա ընթացքում, մինչև գարնան կեսերը, հիանալի ծաղկում է ջերմատանը՝ տալով կտրած առատ ծաղիկներ։ Կարելի է մշակել նաև թաղարներում, որպես սենյակային բույս։ Մշակության աշխատանքները նույնն են, ինչ որ ձմեռային շահպրակինը։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cheiranthus cheiri var. thyrsoideus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. serratus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. patulus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. maximus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. grandiflorus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. fruticulosus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. flavescens DC. [1821]
- Cheiranthus cheiri var. ferrugineus DC. [1821]
- Cheiranthus cheiri var. multiplex N.H.F.Desp. [1838]
- Cheiranthus cheiri var. canescens N.H.F.Desp. [1838]
- Cheiranthus cheiri subsp. fruticulosus (DC.) Nyman [1878]
- Cheiranthus cheiri proles fruticulosus (DC.) Rouy & Foucaud [1893]
- Cheiranthus fruticulosus L'Hérit. ex DC. [1821]
- Erysimum suffruticosum Spreng. [1819]
- Erysimum pseudocheiri Boiss. [1867]
- Erysimum ochroleucum ssp. helveticum (Jacq.) Nyman [1878]
- Erysimum lanceolatum ssp. helveticum (Jacq.) Arcang. [1882]
- Erysimum helveticum (Jacq.) DC. in Lam. & DC. [1805]
- Erysimum cinereum Moench [1794]
- Cheirinia helvetica (Jacq.) Link [1822]
- Cheiri vulgare Clairv. [1811]
- Cheiri murale (Salisb.) Samp. [1914]
- Cheiri montanum Clairv. [1811]
- Cheiranthus helveticus Jacq. [1777]
- Erysimum murale Lam. [1779]
- Erysimum bocconi Pers. [1806]
- Crucifera cheiri (L.) E.H.L.Krause [1902]
- Cheiranthus muralis Salisb. [1796]
- Cheiranthus luteus Dulac [1867]
- Cheiranthus cheiri L. [1753]
- Cheiranthus bocconi All.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահոքրամ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահոքրամ» հոդվածին։ |
|