Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի
ռուս.՝ Они сражались за Родину
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1942
Հրատարակվել է1959

«Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» (ռուս.՝ Они́ сража́лись за Ро́дину), Միխայիլ Շոլոխովի վեպը Հայրենական մեծ պատերազմի մասին։ Վեպի վրա աշխատանքներն իրականացվել են երեք փուլով՝ 1942-1944, 1949 և 1969 թվականներին։ Իր մահից որոշ ժամանակ առաջ գրողն այրել է վեպի ձեռագիրը։ Հրապարակվել են ստեղծագործության միայն առանձին գլուխներ։

Վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակն աշխատել է վեպի առաջին գլուխների վրա Արևմտյան Ղազախստանում, ռազմաճակատից վերադառնալուց հետո՝ 1942-1943 թվականներին այստեղ տարհանված ընտանիքի հետ հանդիպումների ժամանակ։ Վեպի տեքստը վերստեղծում է Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական պահերից մեկը՝ 1942 թվականի ամռանը խորհրդային զորքերի նահանջը դեպի Դոն։ Միխայիլ Շոլոխովը առաջին ռուս գրողներից մեկն էր, ով բացահայտորեն գրում էր առաջնագծում տեղակայված զորքերում առկա դժվարությունների, սխալների, քաոսի և «ուժեղ ձեռքի» բացակայության մասին, որն ունակ էր կարգավորել իրավիճակը։ Կազակական ստանիցայի բնակիչները նահանջող բանակի ստորաբաժանումներին աղ ու հացով չէին դիմավորում, այլ ցասման և անիրավ խոսքեր էին շպրտում տանջահար զինվորների դեմքին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի» վեպի գործողությունը տեղի է ունենում 1942 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Հին Իլմենի խուտորի համար մղվող մարտում գնդից փրկվել է 117 մարդ։ Տանկային գրոհներից և նահանջից հոգնած զինվորները քայլում էին տափաստանով։ Մարտերի ընթացքում փրկվել էր գնդի դրոշը։ Հասնելով խուտոր՝ մարդիկ տեսան գնդի խոհանոցը։ Իվան Զվյագինցևը զրույցում էր ընկերոջ՝ Նիկոլայ Ստրելցովի հետ ընտանիքի և տան մասին։ Նիկոլայը խոստովանեց, որ կինը երկու երեխաների հետ հեռացել է իրենից։ Զվյագինցևը նույնպես ընտանեկան խնդիրներ ուներ։ Կարդալով կանանց մասին վեպերը՝ կինն ամուսնուց պահանջում էր «բարձր զգացողություններ», գիշերները կարդում էր, թե ինչու է տնտեսությունը նվաղում, իսկ երեխաները դառնում անապաստան։ Նիկոլայը տխրեց մեր զորքերի նահանջից, ռազմաճակատում տիրող քաոսից, բանակը չկարողացավ դիմակայել նացիստներին։ Տեղի բնակչությունը նահանջող զինվորներին համարում էր դավաճաններ։ Նիկոլայը չէր հավատում հաղթանակին, իսկ Լոպախինը համարում էր, որ ռուսները պետք է սովորեն գերմանացիներից։ Որոշ ժամանակ անց գնդին հրամայվեց պաշտպանական դիրք գրավել բարձունքի վրա և պահել այն մինչև վերջ։ Ճակատամարտը սկսվեց, գնդի մնացորդները կանխեցին թշնամու տանկերի կողմից ռազմաճակատի ճեղքումը դեպի Դոն։ Ճակատամարտում Նիկոլայը արկի պայթյունից կոնտուզիա ստացավ։ Ստերլցովը տեսավ, որ գունդը հարձակվում է թշնամու վրա, փորձեց դուրս գալ խրամատից, բայց չկարողացավ։

Ճակատամարտից հետո գունդը շարունակեց նահանջը, բայց շուտով պաշտպանական դիրք գրավեց գետանցի մոտակայքում։ Լոպախինը զրահահար հրացանով գերմանական ինքնաթիռ խփեց և լեյտենանտ Գոլոշչկովից օղին ստացավ լցված տափակաշշի կափարիչի մեջ։ Լեյտենանտը նախազգուշացրեց, որ մարտը դժվար է լինելու։ Թշնամու տանկերը սողոսկեցին խրամատները, բայց գնդի հրետանին նրանց դիմավորեց կրակով։ Զինվորները հետ մղեցին թշնամու վեց կատաղի գրոհներ։ Գետանցի գրավելու անհաջող փորձերից հետո թշնամու ուժասպառ զորքերը կանգ առան։ Խորհրդային բանակի գնդի մնացորդները նահանջում են Դոնի մյուս ափը, ծանր վիրավորված լեյտենանտ Գոլոշչյոկովը մահանում է և հրամանատարությունն ստանձնում է ավագ Պոպրիշչենկոն։ Գոլոշչյոկովին թաղում են գետի ափին։ Նիկոլայը կոնտուզիայից խլանում է։ Չորս զինվորներ գալիս են ավագ Պոպրիշչենկոյի գետնահյուղ և խնդրում են իրենց թողնել ռազմաճակատում։ Ավագը հրաման է ստանում մայորից գնալ Տալովսկի խուտոր, որտեղ գունդը պետք է համալրվեր թարմ ուժերով։ Գունդը ուղևորվում է դեպի Տալովսկի, ճանապարհին գիշերելով մի փոքր խուտորում։ Ավագը փորձեց խուտորում սննդամթերք ձեռք բերել, բայց խուտորում մնացած կանայք որոշում են չկերակրել նահանջող զինվորներին, նրանց համարելով դավաճաններ։ Իմանալով, որ գունդը նահանջում է թշնամու դեմ մարտեր մղելով, կանայք սննդամթերք են հավաքում և կերակրում զինվորներին։

Հասնելով դիվիզիայի շտաբ` գունդը հանդիպում է դիվիզիայի հրամանատար, գնդապետ Մարչենկոին։ Ավագ Պոպրիշչենկոն հանձնում է 27 զինվորներին։ Գնդապետը վերցնում է գնդի դրոշը և ծնկի իջնում նրա առաջ[1]։ Այս ստեղծագործության շարունակությունը հեղինակը այրել է։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսները`

  • Իվան Ստեպանովիչ Զվյագինցև - կոմբայնավար
  • Պյոտր Ֆեդոտովիչ Լոպախին - հանքափոր
  • Նիկոլայ Սեմենովիչ Ստերլցով - գյուղատնտես

Նկարագրելով հանկարծ զինվոր է դարձած խաղաղ մարդու հոգեբանությունը՝ Շոլոխովը չի անտեսում ներքին անցումային վիճակի, անկարգությունների զգացողությունների նկարագրությունը։ Նրա համար կարևոր է ցույց տալ, որ փորձությունների ընթացքում անձի բնավորությունը բյուրեղանում է, հստակ ուրվագիծ է ստանում, չի քարանում, այլ ամրապնդում է։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին վեպն էկարանավորվել է խորհրդային ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шолохов М. Они сражались за Родину. — М., 1942. — ISBN 978-5-699-79929-9, 978-5-699-79318-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петелин В. В. Михаил Шолохов — трагедия русского гения. — М.: Центрполиграф, 2002. — 891 с. — ISBN 5-227-01633-X.
  • Петелин В. В. Михаил Шолохов. — М.: Воениздат, 1974. — 295 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]