Նրա երիտասարդության դեղատոմսը
Նրա երիտասարդության դեղատոմսը ռուս.՝ Рецепт её молодости | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և կինոֆանտաստիկա |
Թեմա | Երիտասարդության թրմախառնուրդ |
Հիմք | Věc Makropulos? |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Գինզբուրգ |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Ադաբաշյան |
Դերակատարներ | Լյուդմիլա Գուրչենկո, Օլեգ Բորիսով, Ալեքսանդր Աբդուլով, Անատոլի Ռոմաշին և Արմեն Ջիգարխանյան[1] |
Երաժշտություն | Գեորգի Գարանյան |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 92 րոպե |
«Նրա երիտասարդության բաղադրատոմսը» (ռուս.՝ «Рецепт её молодости»), խորհրդային լայնաֆորմատ երաժշտական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Եվգենի Գինզբուրգը[2][3][4][5][6] Կարել Չապեկի «Մակրոպուլոսի դեղամիջոցը» (ռուս.՝ «Средство Макропулоса») պիեսի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտավորապես 20-րդ դարի սկզբին։ Հայտնի երգչուհի Էմիլիա Մարտին հյուրախաղերի է մեկնում եվրոպական քաղաք։ Միևնույն ժամանակ Գերագույն դատարանում պատրաստվում են փակել «Գրեգորն ընդդեմ Պրուսի» գործը, որը տևել է մի քանի տասնյակ տարի։ Ալբերտ Գրեգորը ապարդյուն փորձում է դատարանի միջոցով ստանալ բարոն Յոզեֆ Պրուսի ժառանգությանը, բայց չի կարողանում ապացուցել, որ ինքը նրա ժառանգորդն է։ Էմիլիա Մարտին անսպասելիորեն միջամտում է դատավարության ընթացքին՝ տեղեկացնելով Ալբերտ Գրեգորի և Պրուսի ազգակցությունը հաստատող փաստաթղթերի գտնվելու վայրի մասին։
Իմանալ, թե որտեղ են եղել փաստաթղթերը, կարող էր միայն շատ մտերիմ մարդ, բայց Պրուսը մահացել է մոտ հարյուր տարի առաջ։ Պարզվում է, Էմիլիան ավելի քան երեք հարյուր տարեկան է, թեև թվում է 35 տարեկան։ Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կախարդական դեղամիջոցի մեջ է, որը պալատական ալքիմիկոս Մակրոպուլոսը պատրաստել է Ռուդոլֆ II կայսեր համար։ Վերջինս չի համարձակվում խմել դեղը և հրամայում փորձարկել այն ալքիմիկոսի դստեր վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդմիլա Գուրչենկո – Էմիլիա Մարտի
- Օլեգ Բորիսով – բարոն ֆոն Պրուս
- Ալեքսանդր Աբդուլով – Ալբերտ Գրեգոր
- Անատոլի Ռոմաշին – իրավաբան Կոլենատի
- Արմեն Ջիգարխանյան – կոմս Գաուկ
- Ելենա Ստեպանովա – Քրիստինա
- Սերգեյ Շակուրով – Բոմբիտո
- Անատոլի Կալմիկով – գրագիր (լուսագրերում՝ Վ. Կալմիկով)
- Սերգեյ Դիտյատով – գրագիր
- Լիլիա Սաբիտովա – աղախին
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Գինզբուրգ
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Ադաբաշյան
- Բեմադրող օպերատոր՝ Հենրի Աբրահամյան
- Նկարիչ՝ Յուրի Կլադիենկո
- Կոմպոզիտոր՝ Գեորգի Գարանյան
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Ռաշենցև
- Խորեոգրաֆիա՝ Վալենտին Մանոխին
- Հնչյունային օպերատոր՝ Լիա Բենեվոլսկայա
- Երաժշտության ձայնագրությունը՝ Վլադիմիր վինոգրադովի
- Վերաձայնագրման հնչյունային ռեժիսոր՝ Եվգենի Բազանով
- Ռեժիսոր՝ Լ. Ավերբախ
- Օպերատորներ՝ Գ․ Պոտապով, Վ. Կուրակին
- Զգեստների նկարիչ՝ Նատալյա Իվանովա
- Մոնտաժող՝ Վալերի Բելովա
- Նկարիչ-դիմահարդար՝ Թամարա Գայդուկովա
- Համակցված նկարահանումներ․
- Օպերատոր՝ Ալեքսանդր Դվիգուբսկի
- Նկարիչ՝ Պ. Կուրումոչ
- «Мелодия» համույթ
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Խմբագիր՝ Լյուդմիլա Շմուգլյակովա
- Երաժշտական խմբագիր՝ Արսենի Լապիսով
- Տնօրեն՝ Բորիս Կրիշտուպ
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լվովում։ Սկզբի լուսագրերը ցուցադրվում են Վերափոխման եկեղեցու ֆոնին։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ֆեոդորովը նշել է, որ «Բաղադրատոմսի» մեղեդիները թեև զուրկ չեն հայտնի հաճելիությունից, բայց շլյագեր ոչ մի կերպ չես անվանի»[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Одним словом: литературная судьба Карела Чапека
- ↑ Средство Макропулоса
- ↑ Скончался известный режиссер Евгений Гинзбург
- ↑ Рецепт ее молодости
- ↑ Рецепт её молодости (1983) Full Cast & Crew
- ↑ Александр Федоров Мини-кинорецензии разных лет… Արխիվացված 2020-11-27 Wayback Machine М.: МОО Информация для всех, 2001, стр. 274
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|