Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ (նորվ.՝ Norges tekniske høgskole, NTH, ՆՏԻ), գիտական ինստիտուտ ՆորվեգիայիՏրոնհեյմ քաղաքում։ Հիմնադրվել է 1910 թվականին։ Շուրջ 89 տարի գործել է որպես անկախ տեխնիկական համալսարան, այնուհետև անկախ քոլեջի կարգավիճակով միավորվել է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին (ՆԳՏՀ)։ 1996 թվականին, երբ համալսարանը վերակազմավորվել է, ՆԳՏՀ դադարել է գործել որպես կազմակերպչական կառույց։ ՆՏԻ նախկին բաժինները այժմ Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի շենքի հիմնական մասն են կազմում։
Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն ի սկզբանե եղել է պոլիտեխնիկական ինստիտուտ, որը շնորհել է ինժեների և ճարտարապետի մագիստրոսական կոչումներ։ 1992 թվականին ՆՏԻ ունեցել է 7627 մագիստրոսական և դոկտորական կոչումով ուսանողներ և 1591 աշխատակից, ավարտել են 1262 որակավորված ինժեներներ (մագիստրոս), 52 որակավորված ճարտարապետներ և 92 գիտությունների դոկտորներ։ Հաստատությանն բյուջեն կազմել է շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի, համալսարանական ընդհանուր տարածքը՝ շուրջ 260000 քմ։
Brandt, Thomas og Ola Nordal (2010) Turbulens og tankekraft : historien om NTNU. Oslo, Pax. ISBN 978-82-530-3348-8
Devik, Olaf (1960) N.T.H. femti år, Norges tekniske høgskoles virksomhet 1910–1960. Oslo, Teknisk Ukeblad.
Hanisch, Tore J. og Even Lange (1985) Vitenskap for industrien : NTH - en høyskole i utvikling gjennom 75 år. Oslo, Universitetsforlaget. ISBN 82-00-07507-9