Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Norges tekniske høgskole և Norges tekniske høgskole
Hovedbygget ntnu.jpg
Տեսակբարձրագույն տեխնիկական կրթական հաստատություն
Հիմնադրված է1910
Լուծարված է1996
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղագրությունՏրոնհեյմ
Կայքntnu.edu
Կոորդինատներ: 63°25′10.000000098388″ հս․ լ. 10°24′9.0000000999995″ ավ. ե. / 63.41944444447177176° հս․. լ. 10.402500000027778526° ավ. ե. / 63.41944444447177176; 10.402500000027778526
Norges tekniske høgskole Վիքիպահեստում

Նորվեգիայի տեխնոլոգիական ինստիտուտ (նորվ.՝ Norges tekniske høgskole, NTH, ՆՏԻ), գիտական ինստիտուտ Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում: Հիմնադրվել է 1910 թվականին: Շուրջ 89 տարի գործել է որպես անկախ տեխնիկական համալսարան, այնուհետև անկախ քոլեջի կարգավիճակով միավորվել է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին (ՆԳՏՀ): 1996 թվականին, երբ համալսարանը վերակազմավորվել է, ՆԳՏՀ դադարել է գործել որպես կազմակերպչական կառույց: ՆՏԻ նախկին բաժինները այժմ Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի շենքի հիմնական մասն են կազմում:

Նորվեգիայի տեխնոլոգիայի ինստիտուտն ի սկզբանե եղել է պոլիտեխնիկական ինստիտուտ, որը շնորհել է ինժեների և ճարտարապետի մագիստրոսական կոչումներ: 1992 թվականին ՆՏԻ ունեցել է 7627 մագիստրոսական և դոկտորական կոչումով ուսանողներ և 1591 աշխատակից, ավարտել են 1262 որակավորված ինժեներներ (մագիստրոս), 52 որակավորված ճարտարապետներ և 92 գիտությունների դոկտորներ: Հաստատությանն բյուջեն կազմել է շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլարի, համալսարանական ընդհանուր տարածքը՝ շուրջ 260000 քմ:

Ակադեմիական ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՏԻ ակադեմիական կառուցվածքը նախքան Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանին միավորվելը՝

  • Ճարտարապետության ֆակուլտետ՝ 5 բաժիններով
    • Ձևի և գույնի ուսումնասիրություն
    • Շենքի տեխնոլոգիա
    • Ճարտարապետության պատմություն
    • Ճարտարապետական դիզայն
    • Քաղաքային և շրջանային պլանավորում
  • Կիրառական երկրագիտության և մետալուրգիայի ֆակուլտետ 3 բաժիններով
    • Մետալուրգիա
    • Երկրաբանությունը և հանքային պաշարներ
    • Նավթի տեխնոլոգիա և կիրառական երկրաֆիզիկա
  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ 8 բաժիններով
    • Շենքերի ու շինությունների ճարտարագիտություն
    • Գեոտեխնիկական ճարտարագիտություն
    • Ճանապարհային և երկաթուղային ճարտարագիտություն
    • Տրանսպորտային ճարտարագիտություն
    • Հիդրավլիկ և սանտեխնիկական ճարտարագիտություն
    • Շինանյութերեր
    • Կառուցվածքային ճարտարագիտություն
    • Գեոդեզիա և ֆոտոգրամետրիա
  • Էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ 5 բաժիններով
    • Էլեկտրական հզորության ճարտարագիտություն
    • Հեռահաղորդակցություն
    • Ճարտարագիտական կիբեռնետիկա
    • Ֆիզիկական Էլեկտրոնիկա
    • Համակարգչային համակարգեր և հեռուստաչափիչ
  • Քիմիայի և քիմիական Ճարտարագիտության ֆակուլտետ 7 բաժիններով
    • Անօրգանական քիմիա
    • Օրգանական քիմիա
    • Ֆիզիկական քիմիա
    • Քիմիական ճարտարագիտություն
    • Արդյունաբերական քիմիա
    • Արդյունաբերական կենսաքիմիա
    • Բիոտեխնոլոգիա
  • Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ 6 բաժիններով
    • Ջերմային էներգիա և հիդրոէներգետիկա
    • Մեքենաշինության դիզայն և նյութեր տեխնոլոգիա
    • Արտադրության և որակի ճարտարագիտություն
    • Կիրառական մեխանիկա, թերմո և հոսուն դինամիկա
    • Ջեռուցում և օդափոխություն
    • Սառնարանային ճարտարագիտություն
  • Ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ 2 բաժիններով
    • Մաթեմատիկական գիտություններ
    • Ֆիզիկա
  • Ծովային տեխնոլոգիայի ֆակուլտետ 4 բաժիններով
    • Ծովային համակարգի դիզայն
    • Ծովային կառուցվածքներ
    • Ծովային դիդրոդինամիկա
    • Ծովային ճարտարագիտություն
  • Տնտեսագիտության և արդյունաբերական կառավարման ֆակուլտետ 2 բաժիններով
    • Տնտեսագիտություն
    • Կազմակերպում և աշխատանքային գիտության
  • Կառավարման կենտրոն
  • Նորվեգիայի տեխնիկական համալսարանական գրադարան
    • Տեխնոլոգիայի և ճարտարապետության ազգային ռեսուրսների գրադարան
    • Վայրը՝ Տեխնիկական գլխավոր գրադարան և 6 ֆակուլտատիվ գրադարաններ կամպուսում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brandt, Thomas og Ola Nordal (2010) Turbulens og tankekraft : historien om NTNU. Oslo, Pax. ISBN 978-82-530-3348-8
  • Devik, Olaf (1960) N.T.H. femti år, Norges tekniske høgskoles virksomhet 1910–1960. Oslo, Teknisk Ukeblad.
  • Hanisch, Tore J. og Even Lange (1985) Vitenskap for industrien : NTH - en høyskole i utvikling gjennom 75 år. Oslo, Universitetsforlaget. ISBN 82-00-07507-9