Նորվեգիայի պատմություն (ձեռագիր)
Նորվեգիայի պատմություն | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | լատիներեն |
Հրատարակման տարեթիվ | 1160 |
Նորվեգիայի պատմություն (լատին․՝ Historia Norwegiæ), 12-րդ դարում անհայտ հոգևորականի կողմից լատիներեն լեզվով գրված Նորվեգիայի համառոտ պատմությունն է։ Ներկայումս ամենահայտնի պահպանված ձեռագիրը պատկանում է Դալուզի գրաֆներին և գտնվում է Շոտլանդիայի Բրեչինյա բնակավայրի համանուն ամրոցում։ Այդ ձեռագիրը թերի է։ Նախկինում համարվում էր, որ այս ձեռագիրը գրվել է 15-րդ դարում, իսկ այժմ համարվում է, որ այն գրվել է 1500-1510 թվականներին[1]։ Ձեռագրի տեքստը ավելի հին է, քանի որ հիմնվում է հրաբխի ժայթքման և երկրաշարժի վրա, որը տեղի է ունեցել 1211 թվականին[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- I. Նորվեգիայի աշխարհագրական դիրքի համառոտ բնութագրություն և նրա տարածքները, հետո Նորվեգիայի համառոտ պատմություն
- II. Ազգաբանություն՝ Օրկյան կղզիների գրաֆներ
- III. Նորվեգիայի թագավորների ցանկ
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնավորապես, ձեռագրի պարունակությունը տարբերվում է Սագա Ինգլինգախի մասին պատմության մեջ ընդգրկված Սնորրի Ստուլսոնի Heimskringla ժողովածույում առկա նյութից։ Բացի այդ, այն պարունակում է կարևոր տեղեկատվություն կապված էթնիկ ժողովուրդների և նրանց ծեսական արարողությունների մանրամասնությունների վերաբերյալ։ Ոմանց համար այս ձեռագիրը համարվում է ամենահին ձեռագիր տեղեկատուն։
Այլ տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձեռագիրը հրապարակվել է 1850 թվականին Պյոտր Անդրեաս Մունկի կողմից։ 1880 թվականին լույս է տեսել Գուստավ Շտորմի հրատարակումը։ Գիրքը թարգմանվել է անգլերեն 2001 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kunin, Debra (translator) and Carl Phelpstead (editor), A History of Norway and the Passion and Miracles of the Blessed Óláfr (London: Viking Society for Northern Research, University College London, 2001)
- ↑ Katherine Holman. Historical Dictionary of the Vikings. — University of Michigan, 2003, p. 135
|