Նորդենշելդի կղզեխումբ
Արտաքին տեսք
Նորդենշելդի կղզեխումբ, կղզիներ Կարայի ծովի հարավարևելյան մասում, որոնք ձգվում են արևմուտքից արևելք մոտ 93 կմ։ Տեղակայված են Թայմիր թերակղզուց մի փոքր հյուսիս-արևմուտք։ Նորդենշելդի կղզեխմբից հարավ գտնվում է Թայմիր կղզին։ Կղզիները մտնում են Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի կազմի մեջ։
Կղզեխումբը բաղկացած է 90 կղզիներից, որոնք կազմում են մի քանի կղզեխմբեր՝ Վիլկիցկու, Արևելյան, Լիտկեի, Պախտուսովի և Ցիվոլկոյի կղզիներ։ Կղզիները առավելապես կազմված են ժայթքած ապարներից։ Բուսականությունը արկտիկ տունդրային է։ Կղզիները ստացել են իրենց անվանումը Նիլս Ադոլֆ Էրիկ Նորդենշելդի պատվին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորդենշելդի կղզեխումբ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 380)։ |