Նորայր Սահակյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին սկսել է խաղալ ակումբի երիտասարդական թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում Սահակյանը թիմի հիմնական կազմում նշել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ «Փյունիկում» խաղացել է ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հանդես է եկել հաջողությամբ, ինչի մասին վկայում են առաջնությունում նվաճված ոսկե մեդալները, գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում նվաճված տիտղոսները։ Մինչևն 2009 թվականը շատ է խաղացել հիմնական կազմում, իսկ ահա 2009 թվականին իրավիճակը փոխվել է, և Սահակյանը կորցրել է տեղը հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման։ Արդյունքում առաջնության ավարտից հետո Նորայր Սահակյանը և Արտակ Անդրիկյանը ներկայացվել են տրանսֆերի[3]։ Մի քանի շաբաթ հետո Երևանի «Ուլիս» ակումբի ղեկավարությունը խաղացողներին առաջարկել է պայմանագիր կնքել, որտեղ երկուսն էլ անցկացնում էին իրենց մարզումները[4]։ Առաջնության կեսերին՝ «Միկայի» դեմ խաղից հետո, որտեղ Սահակյանը դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 46-րդ րոպեին, ճնշման խնդիրների պատճառով Սահակյանը կորցրել է գիտակցությունը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սահակյանն ապաքինվել է և հիվանդանոցից վերադարձել տուն[5]։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հերթական անգամ պայմանագիր է կնքել ակումբի հետ[6]։