Jump to content

Նոյեմբերի 8 (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Նոյեմբերի 8» կայարան
Երրորդ գիծ (մանուշակագույն)
Բաքվի մետրոպոլիտեն
Բացման նախատեսված թվական 2021 թվականի առաջին կես

Նոյեմբերի 8 (ադրբ.՝ 8 noyabr) մետրոպոլիտենի կառուցվող կայարան Բաքվի մետրոպոլիտենի երրորդ (Մանուշակագույն) գծում։ Կայարանը անվանակոչվել է ի պատիվ Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի։

B3 և B4 կայարանների կառուցման նախապատրաստումը սկսվել էր դեռ 2012 թվականին, երբ Ջեյհուն Սելիմովի և Ջալիլ Մամեդգուլուզադեի փողոցներում երթևեկությունը արգելափակված էր համապատասխանաբար յուրաքանչյուր կայարանի շինարարական աշխատանքների համար[1]։ Հաջորդ 4 տարում կառուցվեցին «Մեմար Աջեմի-2» կայարանի թունելները։ Մանուշակագույն գծի առաջին երկու կայարանների բացումից հետո Բաքվի մետրոն հայտարարեց, որ երրորդ կայարանը կբացվի 2018 թվականին[2]։ Այս պահին մանուշակագույն գծի երկարացումը Բաքվի մետրոյի նոր կայարանների կառուցման առաջին գերակայությունն է։ 2016 թվականի օգոստոսի 8-ին Բաքվի մետրոպոլիտենը հայտարարեց մրցույթ կայարանի շարժասանդուղքների և վերելակների գնման և տեղադրման համար[3]։ 2016 թվականի օգոստոսի 17-ին Բաքվի մետրոպոլիտենը հայտարարեց, որ որոնում է կայարանի օդափոխության սարքավորումների մատակարար։

Կայարանը նախատեսվում էր բացել 2018 թվականին[4][5][6], բայց աշխատանքները չէին ավարտվել, և բացումը հետաձգվեց մինչև 2019 թվականը[7]։ «Բաքվի մետրո» ՓԲԸ-ի փոխնախագահը հայտարարեց, որ բնական ու երկրաբանական խնդիրների պատճառով կա ուշացում[8] և կայարանը շահագործման կհանձնվի 2020 թվականին, սակայն այս ժամկետը ևս չպահպանվեց։ Այժմ բացումը սպասվում է 2021 թվականի առաջին կեսին։ Դեկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով, կայարանը անվանվեց «Նոյեմբերի 8»՝ ի պատիվ Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի[9]։

Նախարարների կաբինետի որոշման մեջ նշվում է.

«Ադրբեջանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Բաքվի մետրոյի նոր կայանը, որը գտնվում է Նասիմի թաղամասում, Ջեյհուն Սալիմովի փողոցում, 1065-րդ թաղամասում, անվանակոչվել է «Նոյեմբեր 8»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «На дорогах Баку сложилась тяжелая ситуация» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Новая станция метро будет сдана уже в 2018 году». 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Гигантское количество эскалаторов и лифтов хочет купить Бакинский метрополитен для фиолетовой линии». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Бакинская подземка готовится к строительству новых станций» (ռուսերեն). Sputnik Азербайджан. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  5. «Названы сроки открытия в Баку новой станции метро» (ռուսերեն). Day.Az. 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  6. «Бакинский метрополитен приступил к расширению "зеленой" линии» (ռուսերեն). Trend.Az. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  7. «Бакметрополитен назвал новый срок открытия станции на «Папанина» - КАРТЫ» (անգլերեն). 1news.az. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  8. «Бакметрополитен о причинах задержки открытия новой станции» (ռուսերեն). Trend.Az. 2019 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  9. «По инициативе президента новая станция метро будет называться "8 ноября"». Информационное Агентство Репорт (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.