Jump to content

Նյուր-ֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուր-ֆյորդ
Տեսակֆյորդ
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքVågsøy Municipality?, Բրեմանգեր, Eid?, Gloppen Municipality?, Stryn Municipality?, Stad Municipality? և Kinn Municipality?
Երկարություն106 կմ
Մասն էՆորվեգական ծով
Ավազանի երկիր Նորվեգիա
Քարտեզ
Քարտեզ

Նորդ-ֆյորդ (նորվ.՝ Nordfjorden), իր երկարությամբ Նորվեգիայի վեցերորդ ֆյորդը։ Ունի 106 կմ երկարություն։ Ֆյորդի անունով է կոչվում հարակից շրջանը՝ Նորդ-ֆյորդը։ Շրջանը և ֆյորդը տեղակայված են Նորվեգիայի արևմտյան ափին՝ Սոգն-օկ Ֆյուրանե ֆյուլկեյում (մարզ)։

Նորդ-ֆյորդ շրջանի մեջ են ընդգրկված Սելե, Վադսյո, Բերմանգեր, Էյհդ, Գլոպեն, Հորնինդալ և Ստրյուն բնակավայրերը։ Շրջանը ունի 4295 կմ² մակերես և 33000 բնակիչ։

Նյորդ-ֆյորդը, Սոգնե-ֆյորդի (հարավում և Ստուր-ֆյորդի (հյուսիս) հետ միասին կենտրոնական Նորվեգիայի ամենախոշոր ֆյորդերի եռյակում է։  Առավելագույն խորությունը 565 մ է, առավելագույն լայնությունը շուրջ 5 կմ։ Այս ֆյորդը ունի զբոսաշրջային մեծ հնարավորություններ, հատկապես, կապված, որ այն ունի մի քանի ճանապարհներ դեպի Եվրոպայի ամենամեծ սառցադաշտ՝ Յոստեդալսբերն։ Ֆյորդի երկայնքով անցնում է ավտոճանապարհ, որը սկսում է գետաբերանից, անցնում Ստրյունա բնակավայրով, շրջանցում ֆյորդը և միանում Յոստեդալսբերն սառցադաշտի տակ կառուցված թունելին[1]։

Ֆյորդի վրա գործում է 2 լաստանավային երթուղի՝ Լոտե — Անդա և Ստորհեյմ — Իսանե[2]։

Ֆյորդի գետաբերանը Նորվեգական ծովի կղզիներով, որոնցից ամենամեծերից են Վադսյեն և Բրեմանգերը։ Ինչպես Նորվեգիայի մյուս ֆյորդերը, Նյորդ-ֆյորդը նույնպես բաժանվում է բազմաթիվ ճյուղերի[3].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]