Jump to content

Նիկոլայ Դուբրովին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Դուբրովին
Николай Дубровин
Ծնվել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1837 կամ դեկտեմբերի 2 (14), 1837
Q4234661?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 12 (25), 1904 (66 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և ռազմական գործիչ
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերQ2997766? (1853), Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան (1856) և Միխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Nikolay Fyodorovich Dubrovin Վիքիպահեստում

Նիկոլայ Ֆեոդորովիչ Դուբրովին (ռուս.՝ Николай Фёдорович Дубровин, նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1837 կամ դեկտեմբերի 2 (14), 1837, Q4234661?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 12 (25), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ռազմական պատմաբան։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890 թվականին), հրետանու գեներալ։ Ավարտել է Միխայլովյան հրետանային ակադեմիան։ 1869 թվականից Գլխավոր շտաբում զբաղվել է ռազմապատմական ուսումնասիրություններով։ 1882 թվականից եղել է Ռազմագիտական կոմիտեի անդամ, 1893 թվականից՝ ԳԱ գիտական քարտուղար, 1896 թվականից՝ «Ռուսկայա ստարինա» (ռուս.՝ «Русская старина») ամսագրի խմբագիր։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և մենագրությունների, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ (մասնավորապես արժեքավոր են հայ ժողովրդի պատմության 19-րդ դարի 1-ին կեսի վերաբերյալ նյութերը)։ «Կովկասում ռուսների պատերազմի ու տիրակալման պատմությունը» (հ․ 1-6, 1871-1888 թվականներին), «1853-1856 թվականներ Արևելյան պատերազմը» (1878 թվականին), «Ղրիմի միացումը Ռուսաստանին» (հ․ 1-4, 1885-1889 թվականներին), «Հայրենական պատերազմը ժամանակակիցների նամակներում» (1882 թվականին) և այլ աշխաաություններ շարադրված են պաշտոնական պատմագրության տեսանկյունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Դուբրովին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 458