Նեսլիհան Յիջիթ
Նեսլիհան Յիջիթ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական[1][2] |
Ամբողջական անուն՝ | թուրքերեն՝ Neslihan Yiğit |
Բնօրինակ անուն՝ | թուրքերեն՝ Neslihan Yiğit[2][3] թուրքերեն՝ Neslihan Arın |
Մասնագիտացում՝ | բադմինթոնիստ |
Երկիր՝ | Թուրքիա[4][5][1][…] |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 26, 1994[4][1] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օսմանգազի, Բուրսայի մարզ, Թուրքիա |
Նեսլիհան Յիջիթ (թուրքերեն՝ Neslihan Yiğit, փետրվարի 26, 1994[4][1], Օսմանգազի, Բուրսայի մարզ, Թուրքիա), թուրք բադմիտոնիստուհի։ 178 սանտիմետր (5.84 ոտնաչափ) հասակ ունեցող մարզիկը խաղում է աջ ձեռքով, իսկ մարզվում է Չաղաթայ Թաշդեմիրի Անկարայի մայրաքաղաքային Էգոսբոր ակումբում։ Նա շահել է կանանց մենախաղի մրցանակը (տիտղոսը) 2013 թվականի Իսլամական համերաշխության խաղերում, 2013 և 2018 Միջերկրածովյան խաղերում, ինչպես նաև Միջերկրախովյան խաղերում արժանացել է 2013 թվականի կանանց զուգախաղի տիտղոսին։ Յիջիթը նաև բրոնզե մեդալներ է նվաճել 2015 թվականի Եվրոպական խաղերում և 2021 թվականի Եվրոպայի առաջնություններում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009-ին Սլովենիայի Մեդվոդե քաղաքում անցկացված U17 Եվրոպայի առաջնությունում Նեսլիհան Յիշիտը դարձավ մենախաղի և զուգախաղի արծաթե մեդալակիր։ 2011-ի Իսպանիայի պատանեկան միջազգային մրցաշարի մենախաղում հասավ կիսաեզրափակիչ փուլ, նվաճեց աղջիկների զուգախաղի տիտղոսը և զբաղեցրեց խառը զուգախաղերի երկրորդ տեղը։
Նա մրցել է տարբեր միջազգային մրցաշարերի մենախաղերում և զուգախաղում իր գործընկեր Օզգե Բայրակի հետ, և տիտղոսներ նվաճել 2011–2012 թվականներին։ Վերջին հաջողությունը նրան հնարավորություն տվեց Օզգե Բայրակի հետ 2015-ի օգոստոսի 20-ի դրությամբ կանանց զուգախաղերի աշխարհի վարկանիշային աղյուսակում զբաղեցնել 28-րդ տեղը։ Մենախաղում նա 2019-ի հոկտեմբերի 1-ին հասավ համաշխարհային ցուցակի 34-րդ համարի համաշխարհային կարիերայի բարձր մակարդակին։ Յիգիթը 7-րդ տեղը զբաղեցրեց Համաշխարհային պատանիների ցուցակում։
Նա օլիմպիական խաղերում որակավորվեց որպես բադմինտոնի առաջին թուրք խաղացող։
Ինդոնեզիայի Պալեմբանգ քաղաքում անցկացված Իսլամական համերաշխության 2013 թվականի խաղերում նվաճեց ոսկե մեդալ մենախաղում և բրոնզե մեդալ ազգային ընտրանու հետ։ 2013 թվականի հունիսին նա Մերսինի Միջերկրածովյան խաղերում նվաճեց կրկնակի ոսկե մեդալներ կանանց մենախաղի և զուգախաղի մրցումներում։
2021 թվականին նվաճեց բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում՝ ուղիղ խաղերում կիսաեզրափակչում պարտվելով գործող չեմպիոն Կարոլինա Մարինին[6]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց զուգախաղեր
Տարի | Անցկացման վայր | Խաղընկեր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2015 | Բաքու Սպորտային դահլիճ
Ադրբեջան |
Օզգե Բայրակ | Գաբրիելա Ստոևա
Ստեֆանի Ստոևա
|
14–21, 9–21 | Բրոնզ |
Եվրոպական առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Տարի | Անցկացման վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|
2021 | Սպորտի ակումբ, Կիև, Ուկրաինա | Կարոլինա Մարտին | 18–21, 9–21 | Բրոնզ |
Իսլամական համերաշխության խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Տարի | Անցկացման վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Դեմպո Սպորտային դահլիճ, Պալեմբանգ, Ինդոնեզիա | Լիմ Յին Ֆան | 21–13, 21–19 | Ոսկի |
Միջերկրածովյան խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Կանանց զուգախաղեր
Տարի | Անցկացման վայր | Խաղընկեր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2013 | Մերսինի համալսարանական դահլիճ, Թուրքիա | Օզգե Բայրակ | Էմիլի Լեֆել, Օդրի Ֆոնտան | 21–13, 21–11 | Ոսկի |
Եվրոպական համալսարանական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Տարի | Անցկացման վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | Ռոտերդամ, Նիդեռլանդներ | Անաստասիա Չեռվյակովա | 21–9, 23–25, 21–19 | Ոսկի |
Եվրոպական համալսարանական առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Տարի | Անցկացման վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Վարշավա, Լեհաստան | Օզգե Բայրակ | 18–21, 21–19, 18–21 | Արծաթ |
Կանանց զուգախաղեր
Տարի | Անցկացման վայր | Խաղընկեր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2015 | Վարշավա, Լեհաստան | Օզգե Բայրակ | Դելֆինա Դելրու, Լորան Ռոսելլո | 21–15, 21–10 | Ոսկի |
Եվրոպական կրտսեր տարիքային առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկների մենախաղեր
Տարի | Անցկացման վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | ASKI սպորտային դահլիճ, Անկարա, Թուրքիա | Լին Քջարսֆելդ | 14–21, 8–21 | Բրոնզ |
BWF Միջազգային մարտահրավերներ, շարքեր (25 տիտղոս, 27 փոխչեմպիոն)[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց մենախաղեր
Կանանց զուգախաղեր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://bwf.tournamentsoftware.com/player-profile/B458F084-183F-4AD9-87EC-B768664D0F18
- ↑ 2,0 2,1 https://www.aa.com.tr/tr/spor/-olimpiyat-oyunlarinin-besinci-gununde-badmintonda-milli-sporcu-neslihan-yigit-elendi/2316216
- ↑ https://www.trthaber.com/haber/spor/milli-badmintoncu-neslihan-yigit-olimpiyat-kotasi-aldi-584387.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/sport/olympics/2012/athletes/e6185cfc-3ec5-4de8-8e13-fc8a867f33a0
- ↑ http://news.asiaone.com/News/Latest+News/Sports/Story/A1Story20120801-362657.html
- ↑ Raftery, Alan (2021 թ․ մայիսի 4). «EBC21 Summary». www.badmintoneurope.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.