Նեկրասովի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեկրասովի փողոց (այլ կիրառումներ)
Նեկրասովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն250 մետր
Անվանվել էՆիկոլայ Նեկրասով
Փոստային ինդեքս346352

Նեկրասովի փողոց (ռուս.՝ Улица Некрасова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովի (1821-1878) պատվին։ Սկիզբ է առնում Լունաչարսկու փողոցից և ավարտվում Օստրովսկու փողոցի հետ հատումով։ Երկարությունը 250 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Նեկրասովի փողոցը սկսվում է Լունաչարսկու փողոցից, հատում Գոգոլի և Բելինսկու փողոցները և ավարտվում Օստրովսկու փողոցի հետ հատումով։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 250 մետր է։ Փողոցում կա համարակալված 12 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 6 շինություն, աջ կողմում (զույգ համարներ)` նույնպես 6։

Նեկրասովի փողոցի փոստային դասիչն է՝ 346352։

Փողոցն անվանվել է ռուս բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովի (1821-1878) պատվին։ Նեկրասովի ստեղծագործության գլուխգործոցը «Ո՞վ է Ռուսիայում լավ ապրում» (1866-1876) պոեմն է, որը 19-րդ դարի կեսերի ժողովրդական կյանքի իսկական բանաստեղծական հանրագիտարան է։ Նեկրասովը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն իր ժամանակի դեմոկրատական ուղղության բանաստեղծների, այլև ընդհանրապես ռուս պոեզիայի հետագա զարգացման, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունների վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 216». Վերցված է 2019 Ապրիլ 3-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]