Ծնվել է 1972 թվականիհոկտեմբերի 19-ին Լվովի մարզիՉերվոնոգրադ քաղաքում, շարքային հանքագործի ընտանիքում։ Դեռ դպրոցական տարիներին աչքի է ընկել դերասանական ձիրքով, խաղացել է մանկական ստեղծագործական կենտրոնի «Հեքիաթ» թատրոնում, հանդես եկել տարաբնույթ դերերի կատարմամբ՝ մարմնավորելով արքայադուստրից մինչև վհուկ ընկած դիապազոնի կերպարներ։
Դպրոցից հետո ընդունվել է Կիևի թատերական արվեստի պետական ինստիտուտ, որն ավարտել է 1994 թվականին։ Դեռ 4-րդ կուրսի ուսանող՝ խաղացել է Կիևի դրամայի և կատակերգության ակադեմիական թատրոնում։
1999-2019 թվականներին եղել է Կիևի երիտասարդական թատրոնի առաջատար դերասանուհին[4]։
2008 թվականից վարում է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Առավոտը «Ինտեր»-ի հետ» շոուն։
Առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր[5][6]։ 2022 թվականին, ութ տարի տևած մտերմիկ հարաբերություններից հետո, ամուսնացել է Անդրեյ Շեստովի հետ[7]։