Նատալյա Մարտիրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նատալյա Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1889[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 14, 1960 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կանանց բարձրագույն պոլիտեխնիկական դասընթացներ (1915)[1] |
Երկեր | Շիրակի ջրանցք[1], Արմավիրի մայր ջրանցք[1] և Արփի[1] |
Մասնագիտություն | քաղինժեներ |
Պարգևներ և մրցանակներ |
Նատալյա Արտեմի Մարտիրոսյան (հոկտեմբերի 2 (14), 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 14, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957)։
Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1915)։ Մասնակցել է Շիրակի ջրանցքի նախագծման և կառուցման աշխատանքներին (1922-1925)։ Մարտիրոսյանի ղեկավարությամբ են կազմվել Հոկտեմբերյանի ջրանցքի, Այղր լճի ջրհան կայանի և ոռոգման ցանցի, Արփի լճի ջրամբարի և այլ նախագծեր։ 1931 թվականին և 1935 թվականին ընտրվել է Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (6-րդ և 7-րդ գումարումների)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ |