Նատալյա Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Նատալյա Մարտիրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1889(1889-10-14)
Մահացել էհունիսի 14, 1960(1960-06-14) (70 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ

Նատալյա Արտեմի Մարտիրոսյան (հոկտեմբերի 14, 1889, Թիֆլիս, հունիսի 14, 1960, Երևան), հայ խորհրդային ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957

Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը (1915)։ Մասնակցել է Շիրակի ջրանցքի նախագծման և կառուցման աշխատանքներին (1922-1925)։ Մարտիրոսյանի ղեկավարությամբ են կազմվել Հոկտեմբերյանի ջրանցքի, Այղր լճի ջրհան կայանի և ոռոգման ցանցի, Արփի լճի ջրամբարի և այլ նախագծեր։ 1931 թվականին և 1935 թվականին ընտրվել է Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (6-րդ և 7-րդ գումարումների)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 349 CC-BY-SA-icon-80x15.png