Նավ (թանգարան)
Նավ | |
---|---|
Տեսակ | condominium? |
Երկիր | Նիդերլանդներ[1][2][3] |
Տեղագրություն | Ամստերդամ[3] |
Վայր | Նիդերլանդներ |
Հասցե | Oostzaanstraat 1, Oostzaanstraat 45[4] և Burgemeester Tellegenstraat 128[5]1013WGOostzaanstraat? (45)[4] և Burgemeester Tellegenstraat? (128)[5] |
Հիմնադրվել է | 1921[1][3] և 1917[3] |
Կայք | hetschip.nl/en/ |
Նավ թանգարան (հոլ.՝ Museum Het Schip), ամստերդամյան դպրոցի ճարտարապետական թանգարան, Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, տեղակայված՝ Ամստերդամ-Արևմուտք շրջանում, Սպարնդամմերպլանտսուն 140 փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նավը հանդիսանում է Զանստրատ և Սպարնդմմերպլանտսուն փողոցների անկյունում գտնվող ժողովրդային տան երեք բաժանմունքներից մեկը, կառուցված գործարար Կլասա Հիլե պատվերով, ճարտարապետ Միշել դե Կլերկի կողմից, ամստերդամյան դպրոցի ոճով։ Առանձնաշենքերը կառուցել են 1914-1921-ական թվականներին։ Տները վարձակալվել էին Էյգեն Հարդի բնակարանային ընկերության կողմից։ Դրանք անվանեցին «պալատներ բանվորների համար»։
1999 թվականին շենքը փակվեց։ 2001 թվականին բաժանմունքի տարածքում տեղակայվել է Նավ թանգարանի հավաքածուն։ Թանգարանը կազմված է նախկին փոստային բաժանմունքից, տուն-թանգարանից, որը պատկերացում է տալիս տեղի բանվորների կյանքի մասին 1920-ական թվականներին, և թանգարան՝ շենքի պատմության և ճարտարապետության մեջ ամստերդամյան դպրոցի մասին։ 2005 թվականին նախկին խանութում բացվեց ճաշարան։ Հավաքածուի մեջ ընդգրկված է քաղաքի շենքերի լուսանկարների ցուցադրություն՝ ամստերդամյան դպրոցի ոճով։
Շենքի ճակատը զարդարված է քանդակագործ Հիլդո Կրոպայի (1884-1970) բազմաթիվ քանդակագործական ստեղծագործություններով։ Բնակելի տան ներքին բակը կազմված է փոքր այգիներից, որոնք միանում են արահետներով։ Թանգարանի դիմացի մանկապարտեզում գտնվում է բացօթյա կահույքի հավաքածու՝ նույն Էքսպրեսիոնիստական դպրոցի ոճով, Պիտեր Լուկաս Մարնետեի (1888-1948) և Անտոն Կուրվերսի (1889-1940) աշխատանքները։
2012 թվականի մայիսից թանգարանի մասնաճյուղը գործում է Ամստերդամ-հարավ շրջանում։ Կիրակի օրերին էքսկուրսիան ընդգրկում է նաև Նավագնածության տունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.iconichouses.org/houses
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.architectuur.org/bouwwerk/292/Woongbouw_III_Het_Schip.html
- ↑ 4,0 4,1 https://whichmuseum.nl/museum/museum-het-schip-amsterdam-71
- ↑ 5,0 5,1 https://whichmuseum.nl/museum/museum-de-dageraad-amsterdam-7991
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նավ թանգարանի կայքէջը(չաշխատող հղում)
- Het Schip - archipedia
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավ (թանգարան)» հոդվածին։ |
|